Երբեմն հնարավոր է կարճ ժամանակահատվածում հասնել նպատակին,որին տասնյակ տարիներով չես կարողացել հասնել: Բերեմ մի օրինակ,որ ոչ ստանդարտ քայլով դա հնարավոր է: Եգիպտոսում համարյա 30 տարի Հոսնի Մոբարաքը իր ռեժիմի ուժային ռեսուրսներով պայքարում էր Մահմեդական Եղբայրներ շարժման դեմ՝բանակի,ոստիկանության և հատուկ ծառայությունների միջոցով: Այս տարիներին ձերբակալվել են հազարավոր կազմակերպության անդամներ,բայց շարժման ողնաշարը կոտրել չէր հաջողվում,Մահմեդական Եղբայրները ոչ լեգալ,լավ կազմակերպված ընդհատակյա կազմակերպություն էին: Արաբական գարնան եգիպտական էպիզոդում Մուբարաքի ռեժիմի դեմ իրական հուժկու ընդվզում սկսեցին բնակչության առաջադեմ հատվածները,իսկ հետագայում,ինչպես լինում է մահմեդական երկրներում,ակտիվացան,նախաձեռնությունը իրենց ձեռքը վերցրեցին ծայրահեղականները՝այս դեպքում Մահմեդական Եղբայրները: Մուբարաքը իր ներքին և արտաքին դաշնակիցների հետ մի խորամանկ և խելացի խաղ սկսեց.կազմակերպեց իբրև զինվորականների իրեն հրաժարական տալ ստիպելը,ապա անցկացվեցին դեմոկրատական ընտրություներ և Մահմեդական Եղբայրները դուրս գալով ընդհատակից հաղթեցին: Նրանց ներկայացուցիչ Մուհամեդ Մուրսին դարձավ նախագահ: Օ ինչ երջանկություն,նրանք վերջապես հասան իշխանության: Իշխանության հասնելով նրանք կորցրեցին իրենց գլխավոր զենքը՝հզոր ընդհատակյա լինելը,և սկսեցին բացահայտվել և զբաղեցնել պաշտոններ,հարևանների մոտ,որ չէին էլ կասկածում իրենց շարժման անդամ լինելը սկսեցին գլուխ գովել,բացահայտվել և պատմել իրենց այսքան տարի ծավալած գործունեության մասին: Այսպիսով նրանց տվեցին իշխանություն և նրանք ողջ կազմով բացահայտեցին իրենց՝վազելով փողոց և իշխանական կաբինետներ: Այսպիսով երկու խնդիր լուծվեց.1 Ընդհատակից դուրս գալով՝Մահմեդական Եղբայրները իրենց բացահայտեցին,2 Մեկ տարի մնալով իշխանության բնակչության մոտ դեպի իրենց տասնյակ տարիներ եղած համակրանքը փոշիացրեցին և կրոնական պետության հանդեպ անվստահությու ձևավորեցին: Մնում էր բորբոքել դժգոհ ժողովրդին,որը արեցին,որից հետո միլլիոնանոց հակակառավարական բողոքներ եղան,իսկ արդյունքում Մուբարաքի շրջապատի զինվորականները իրականացրեցին պահանջված հեղաշրջում: Այժմ իրենց բացահայտաժ շարժման անդամների պարագլուխների ծաղկեփունջը բանտերում է,իսկ հարյուրավորները մահապատժի են դատապարտված.Մահմեդական եղբայրները վնասազերծված են,իսկ նախագահ է դարձել Մուբարաքի մերձավորներից: Այն ինչ Մուբարաքը 30 տարի նախագահ լինելով չկարողացավ անել,արեց 1 տարում լինելով բանտարկյալ: Հ.Գ. Հետևություները թողնում եմ Ձեզ:

 

 

Տիգրան Մկրտչյան