ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ: Այսմասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը,ով այժմ Վարշավայում մյուս համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ քննարկում է ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը միտված հարցեր:Ըստ Ուորլիքի՝ համանախագահող երկրները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան, կիսում են ընդհանուր տեսլականը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման աջակցությանն ուղղված համատեղ ջանքերի համար:
Ինչ Միսնկի խումբը ստեղծվել է,միայն այս մտքի գոհարներն են արտասանում ու իրենց ծավալած գործունեությունը որակում որպես հարցի խաղաղ լուծմանը միտված գործունեություն:Արդյոք ու՞մ է հարկավոր նման անարդյունավետ կազմակերպության ծավալած անարդյունք գործունեությունը.երևի թե մենակ մեզ:ԵԱՀԿ Մինսկի խումբը ուղղակի ստեղծված է միջազգային դիվանագիտության սկզբունքերը չխախտելու՝այն է բանակցային գործնթացում որպես միջնորդ մի անդերակատար ֆիգուրի ներգրավման համար՝ինչպես կարգն է, ու ինչպիսիք տարբեր ոլորտներում բազմաթիվ են:Ինչպիսի դերակատարում որ ունի Ելիզաբետ II-ը Մեծ Բրիտանիայի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ,այնպես էլ Մինսկի խումբը՝ԼՂ հակամարտության հարցում:Իսկ դրանից միայն թերևս տուժում են ՀՀ-ն ու ԼՂՀ-ն(այստեղ առանձնացնում եմ այսպիսի առանձին սուբյեկտներ՝հարցի քաղաքական նկատառումներից ելնելով)'այն է հայ ժողովուրդը:
Հ.Գ. Հա,ի դեպ,եթե Ուորլիքը նոր է գիտակցել,որ ստատուս-քվոն շատ վտանգավոր է ներկա դրությամբ,ապա կարելի է ակներև է դառնում Մինսկի խմբի առկայության անհեթեթությունը:
Հայկ Սահակյան