Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, ֆեյսբուքյան իր էջում կիսվել է անցած տարվա գրառմամբ եւ կրկին դրա վերաբերյալ գրառում կատարել.

«Անցած տարվա սեպտեմբերին էի սա գրել: Փաստորեն նա իրոք 1998-ի պարտվողական ստատուս քվոն վերականգնում է: «Նիկոլը ամերիկաներից սպառնացել է, որ վերականգնելու է 1998–ից առաջ եղած ստատուս քվոն։ Ճիշտ է, մեր ընտանիքի հասցեին վայրահաչելով ու իր սիրած «երգը» երգելով է դա ասել, բայց նրա խոսքն իրականում այլ բան է նշանակում։ 1998-ից առաջ եղած ստատուս քվոն վերականգնել, նշանակում է երկրի տնտեսության հերն անիծել ու վերադառնալ Արցախի խնդրի կարգավորման վաղուց մերժված փուլային տարբերակին։»

Սեպտեմբեր 2019։»