Անկեղծ ասած երկար եմ մտածել արտահայտել մտքերս թէ ոչ…Անունս Անի է..Ես 21 տարեկան եմ: Ապագա հոգեբան եմ (հուսով եմ): Վերջիվերջո որոշեցի չլռել: Եսել չգիտեմ թէ ինչու:
Ես ռոմանտիկ անձնավորություն չեմ, բայց սիրում եմ միայնակ զբոսնել քաղաքում, հատկապես ժամերով նստել իմ սիրած այգում..
Գիտե՞ք պատահաբար ոչինչ չի լինում կյանքում…
Երկուշաբթի օր էր, իսկ ես համալսարանում դաս ունեի, բայց դասի չգնացի տրամադրություն չունեի..Ամբողջ օրն անցկացրի տանը քրոջս հետ, իսկ երեկոյան որոշեցի դուրս գալ մաքուր օդ շնչել և գուցե տրամադրությունս էլ կբարձրանար: Այդ օրը որոշել էի՝ չեմ գնալու իմ սիրած կամ որ ավելի ճիշտ իմ նախկին սիրելիի սիրած այգին, որի գեղեցկությունն ու գողտրիկությունը երկուսիս էլ գրավում էր..Այն մեր «տունն» էր: Բայց արդեն բավական ժամանակ է անցել մեր բաժանումից: Ինչևէ.. Մի ժամ քայլեցի Երևանի սրտում, սակայն ներքինս ինձ կանչում էր, տանում դեպի իմ «տուն»:
-Ոչ ես այնտեղ գնացողը չեմ, ես ցանկություն չունեմ, – ինքս ինձ հետ սկսեցի կռվել:
Ես հաղթեցի ինձ…
Արդեն մեկ ժամ էր այգում մտազբաղ նստած էի անգամ մարդկանց անցուդարձը չէր գրավում: Մի պահ միայն սթափվեցի ու նկատեցի թէ ինչպես 3-4 տարեկան մի աղջնակ իր խոշոր աչուկներով զարմացած ինձ էր նայում: Երևի տխուր էին աչքերս ու նրան դու չեկա: Աղջիկը մոտեցավ ինձ ժպտաց, ձեռքի կոնֆետը մեկնեց ինձ ու իմ փոխադարձ ժպիտից ոգևորված վազեց մոր գիրկը:
Նորից մտքերս լցվեցին անկապ կամ երևի «կապով» տխրեցնող հիշողություններով, նորից մոռացա որտեղ եմ ես, լռեց այգու միալար աղմուկն ու մարդկանց անցուդարձն էլ նորից դարձավ աննկատելի…
-Կարո՞ղ եմ այստեղ՝ ձեր կողքին նստել, – լսվեց տղայի սովորական մի ձայն:
-Նստեք, -անտարբեր պատասխանեցի ես' չնայելով անգամ նրա կողմը:
Սովորությանս համաձայն նստել էի քարե նստարանի հենց մեջտեղում: Նա մի փոքր դժվարությամբ նստեց կողքիս այնպես, որ ինձ հանկարծ չդիպչի թեկուզ աննշան: Մի քանի վայկյան լռություն էր..
-Ձեր գեղեցիկ աչքերից հոսող տխրությունը ինձ բերեց այստեղ, -լսեցի նույն ձայնը քիչ ավելի համարձակ:
-Ես..Ես տխուր չեմ, – կմկմացի ես…..
Սկսվեց հաճելի զրույց, որից տրամադրությունս կտրուկ բարձրացավ..զբոսնեցինք, գնացինք բացօդյա սրճարան, հետո նորից սկսեցինք զբոսնել ու ամբողջ ընթացքում նա առիթը բաց չէր թողնում գեղեցկությունս նկարագրելու, ինձ աստվածացնելու: Ու ինձ անընդհատ թվում էր, որ մենք մի ամբողջ կյանք ենք ապրել ու սա հերթական հանդիպումներից է ու որ նա ամեն հանդիպմանը սիրահարվում է ինձ: Ես երջանիկ էի. Ես մոռացա, որ տխուր էի, մի պահ կանգ առա թէ ինչքան անիմաստ է երբ մարդը տխրում է ու կապ չունի քեզ ինչքան է մնացել ապրելու, պետք է ապրես այսօրվա օրով, վայելես ամեն վայրկյանդ: Նայում էի Դավիդի աչքերին (նրա անունը Դավիդ էր, իմ Դավը) կարծես գրավում էի նրան իմ գեղեցկությամբ ինքսել սիրահարվելով նրա աչքերին, ժպիտին ու ձեռքերին, որ ամեն պահ փորձում էին զգալ իմ ձեռքերի նրբությունն ու փափկությունը:
Մի քանի ժամ էր արդեն զբոսնում էինք ինքնամոռաց ու մոռացել էինք ժամանակի մասին մինչև քույրս զանգեց ու հիշեցրեց, որ արդեն տուն գնալու ժամանակն է: Մենք որոշեցինք Մաշտոցի պողոտայով քայլել և առաջին պատահած երթուղային տաքսիով նա ինձ ճանապարհեր տուն: Կարծես ներքուստ երկուսս էլ կորստի տագնապ զգացինք ու այն մեզ ավելի մոտեցրեց: Չ՞է որ մենք մեկն ենք ինչպես պիտի բաժանվենք: Մի պահ լուռ քայլում էինք՝ զգալու մեկս մյուսի ներկայությունը: Հանկարծ նա կանգ առավ հանգիստ բռնեց ձեռքերս համբուրեց ճակատս, ու ականջիս շշնջաց
-Մենք դեռ շատ ենք հանդիպելու գեղեցկուհի:
Սիրտս արագ սկսեց բաբախել, շնչառությունս լսելի էր, ես տագնապած էի կարծես զգում էի ինչ էր տեղի ունենալու: Կատարվեց անսպասելին: Զգացի թէ ինպես նրա շուրթերը հաճելիորեն հպվեցին իմ շուրթերին ու ամբողջ աշխարհը դարձավ իմը, ես նորից սիրահարվեցի նրան: Ոչ այն համբույր չէր, պարզապես մի քանի վայկյանով նրա ու իմ շուրթերը հաճելիորեն հպվեցին: Սթափվեցի…
-Գժվելե՞ս, քեզ ինչե՞ր ես թույլ տալիս Դավիդ, գնա՛ այստեղից, -վրդովված ասացի ես:
-Չէ ինձ սխալ մի՛ հասկացիր խնդրում եմ: Երկուսս էլ ուզում էինք, երկուսիս էլ հաճելի էր եղավ, ինչու՞ ես նեղանում Քն, -վախեցած հարցրեց Դավիդը (իմ Դավը):
-Չէ դու իրոք գժվել ես, ես չէի ուզում, ինձ հաճելի չէր, գնա այստե….
Նորից նույն հաճելի զգացումը..Այս անգամ այն պարզապես գեղեցիկ շրթունքների հպում չէր, այն համբույր էր.. Մի պահ ես նորից սթափվեցի, կանգ առա…ինձ հաճելի էր..աշխարհն իմն էր…երկուսինս էր…
-Սպասիր՛, բավական է Դավիդ
-Քեզ ի՞նչ եղավ Անի, քիչ առաջ լավ էիր: Քեզ լուրջ չես պահում:
-Ինչ ասացի՞ր: Ես անլու՞րջ: Եղավ..հաջողություն…
Արագ-արագ քայլելով միաժամանակ փորձում էի տաքսի կանգնեցնել: Հակառակի պես բոլորը զբաղված էին. դա ինձ ավելի էր զայրացնում: Հանկարծ մի տաքսի կանգնեց: Ու մինչ ես կմոտենայի մեքենային Դավիդը ժեստերով բացատրեց վարորդին, որ գնա: Մեքենան շարժվեց ու հեռացավ ինձնից:
Հանգիստ քայլերով մոտենալով ինձ ասաց.
-Առանց բարի գիշեր ասելու ու՞ր ես գնում լուրջ աղջիկ:
-Ի՞նչ, ի՞նչ ես խոսում: Չէ ես լրիվ հիմարի մեկն եմ, ինչու՞ ծանոթացա քեզ հետ, դու ծաղրում ես ինձ:
-Մուկիկ ջան դու շատ լավն ես ու այնքան «մուկ» ես, որ երբ ասում եմ անլուրջ կռվում ես, ասում եմ լուրջ, նույն բառի հակառակն եմ ասում, որ քեզ լավ զգաս էլի կռվում ես: Բա ի՞նչ բառ ասեմ, որ չկռվենք հ՞ը մուկիկ ջան: Ի՞նչ անեմ քեզ համար, որ քեզ լավ գզաս, ասա՛ ի՞նչ ես ուզում:
-Տուն եմ ուզում.- ագրեսիվ պատասխանեցի ես ու արհամարհական հայացք նետեցի նրա վրա:
-Լավ: Ափսոսացող հայացքով նայեց ինձ ու տաքսի կանգնեցրեց:
Մեքենան մոտեցավ մեզ, նա դուռը բացեց՝ ակնկալելով հրաժեշտի վերջին համբույր: Սակայն իզուր…Առանց նրան նայելու
անգամ նստեցի մեքենան ու հայացքս ուղղեցի դիմացս.
-Բարև Ձեզ.-կարծես ինչ-որ բանից դժգոհ ձայնով ասացի ես:
-Բարև աղջիկ ջան.-լսվեց փորն ընկած ծերունու ձայնը:
Մեքենայի դուռը Դավիթը դժկամությամբ փակեց ու մեզ բարի ճանապարհ մաղթեց:
Հաջորդ օրը նորից հանդիպեցինք՝ չհիշելով անցած օրվա միջադեպը, մյուս օրը նույնպես, դրան հաջորդող օրերին ևս…Այսպես մենք հանդիպեցինք գրեթե ամիս ու կես…..
Շարունակելի..
Պատահական ոչինչ չի լինում
22:22 - 6.Հուլիս.2014
Առաջարկում ենք նաև
19/01/17 13:16
Պատահական ոչինչ չի լինում. Աննա Թովմասյանը` Արամեի հետ ճակատագրական հանդիպման, վախերի և մեծ երազանքի մասին
01/02/15 15:59
Քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում
03/07/13 21:01
Պատահական ոչինչ չի լինում
30/03/22 09:49
«Ամենագեղեցիկ եւ յուրահատուկ պահերը լինում են պատահական՝ առանց տեսախցիկների»․ Լուսինե Թովմասյան
26/09/19 18:00
«Պատահական չի լինում ոչ մի բան». բալիկի սպասող Աննա Թովմասյանի եւ Արամեի ջերմ լուսանկարը
08/07/13 15:44
Պատահական կրակոցներ չեն լինում
21/06/13 17:58
«Անվճար ոչինչ չի լինում, պարզապես մինչեւ 7 տարեկանները բուժվում են պետպատվերի շրջանակում»(Video)
30/04/13 10:12
«Երևի կան բաներ, որ պատահական չեն լինում». Սիրուշո
16/10/24 11:56
Այս օրերին ականատես ենք լինում ԱՄՆ պատմության ամենից լարված ընտրություններից մեկին. Սուրեն Սարգսյան
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
06/09/24 12:14
Առանց ՀՀ իշխանությունների գիտության Արցախում ոչինչ չի կատարվել, ամեն ինչ իմացել են (տեսանյութ)
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան