«Բիլտերբուրգյան ակումբ»-ի հիմնադիրը Յոզեֆ Ռետինգերն է: Ակումբի հիմնադրման տարեթիվը հայտնի չէ, սակայն նրա մասին առաջին անգամ խոսեցին 1954 թ.-ին, երբ ճարպիկ լրագրողները հոլանդական Օսթերբեք քաղաքի Բիլդերբերգ հյուրանոցում «հայտնաբերեցին» աշխարհի ամենաազդեցիկների ու ամենահարուստների հավաքույթը: 

 

Հյուրանոցից էլ առաջացավ կազմակերպության անվանումը: Ակումբի առաջին նախագահը եղել է Օրանյան հարստության ներկայացուցիչ, թագաժառանգ Բեռնհարդը՝ Նիդեռլանդների նախկին թագուհի Յուլիանայի ամուսինը, որի կարողությունը գնահատվում է 2 մլրդ. դոլար:

 

Ինչպես մյուս գաղտնի կազմակերպութունները, այն նույնպես շատ փակ է: Ակումբի անդամները տարին մեկ-երկու անգամ հանդիպում են որևէ աչքի չընկնող, բայց բարձրակարգ առողջարանում: Հանդիպումների վայրը, ժամանակը և բովանդակությունը գաղտնի են պահվում: Այդպիսի հանդիպումներում ընդունված որոշումները պաշտոնական չեն, սակայն պարտադիր են կատարման համար:

 

Հաճախ այդ «ֆորումներին» հրավիրվում են տարբեր երկրների ղեկավարներ: Այստեղ հասցրել են երևալ նաև ռուսները: Օրինակ, 1998թ.-ի բիլդերբերգականների նիստին մասնակցել է այդ օրերի Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անատոլի Չուբայսը: Ըստ լուրերի՝ նիստերից մեկում շրջանառվել է մի համաձայնագրի տեքստ, որտեղ Ռուսաստանը բաժանվում էր հսկողության մի քանի գոտիների. Կենտրոնն ու Սիբիրը անցնում էին ԱՄՆ-ին և Անգլիային, Հարավն ու Պովոլժիեն՝ Թուրքիային, Հեռավոր Արևելքը՝ Ճապոնիային, իսկ Հյուսիս-Արևմուտքը՝ Գերմանիային:  

 

«Բիլտերբուրգյան ակումբ». Այստեղ հավաքվում են աշխարհի ամենաազդեցիկները

 

Ակումբի նիստերի մասնակիցներ են եղել Հենրի Քեսինջերը, Ջերալդ Ֆորդը, Հելմուտ Շմիդտը, Դեվիդ Ռոքֆելերը, բարոն Ռոտշիլդը, Մարգարետ Թետչերը և Ամերիկայի ու Եվրապայի շատ ուրիշ ազդեցիկ և հարուստ գործիչներ: Լրագրողները պարզել են, որ նրա ֆինանսական սնման թելերը տանում են դեպի այն ֆոնդերը, որոնք ազատված են հարկային մուծումներից: