24 տարի երկրպագում եմ Գերմանիայի հավաքականին:


Բոլոր առաջնություններում, անդավաճան:


Երբեք այսքան միօրինակ, ստեղծագործական պոտենցիալից զուրկ խաղ չէի տեսել, ինչին ականատես եղա այսօր՝ Ալժիրի ընտրանու հետ 1/8 եզրափակչի հանդիպմանը:


Հա, գերմանացիներն ունեին տարածքային մեծ առավելություն, բոլոր ցուցանիշներով գերազանցում էին աֆրիկացիներին, ի վերջո՝ հաղթեցին Անդրե Շյուրրլեյի ու Մեսութ Օզիլի խփած գնդակների շնորհիվ՝ մեկն էլ ընդունելով սեփական դարպասը:
Բայց դա եղավ միայն ավելացված 30 րոպեների ընթացքում:


Գերմանիայի նման հաղթանակը կայացավ հավաքականի միլիոնավոր երկրպագուների նյարդերի, ապրումների հաշվին:
Ինչևէ, քառորդ եզրափակիչում տեղի կունենա այդ փուլի ու առահասարակ առաջնության ամենաինտրիգային հանդիպումներից մեկը՝ Գերմանիայի ու Ֆրանսիայի հավաքականների միջև: Չեմպիոնության ռեալ երկու հավակնորդների ճանապարհները հատվում են արդեն քառորդ եզրափակիչում:

 

 


Սուրեն Սուրենյանց