ՀՀ Կառավարության 2003թ. մարտի 7-ի թիվ 207-Ն որոշմամբ հուլիսի 1-ը հայտարարվել է դատախազության աշխատողի օր:Դատախազական ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1918 թվականի դեկտեմբերի 6-ից, երբ Հայաստանի առաջին Հանրապետության Խորհուրդն ընդունեց օրենք՝ «Նախկին Ռուսական կայսրության օրենքները Հայաստանի տարածքում գործադրելու մասին»:

 

Նույն օրը Հայաստանի Խորհուրդն ընդունեց նաև օրենք՝ Ռուսական կայսրության դատական համակարգի ներմուծման մասին: Դատախազությունը գործում էր դատական համակարգին առընթեր:Որպես առանձին ստորաբաժանում դատախազությունը Հայաստանում առաջին անգամ կազմավորվել է Խորհրդային կարգերի հաստատումից հետո:1933 թվականի հուլիսի 20-ին ԽՍՀՄ Կենտրոնական Գործադիր Կոմիտեի եւ Ժողովրդական կոմիսարների Խորհրդի համատեղ որոշմամբ հիմնադրվեց ԽՍՀՄ դատախազությունը։

 

1991 թվականի սեպտեմբերի 21-ին հռչակելով իր անկախությունը Հայաստանի երրորդ Հանրապետության Գերագույն խորհուրդը հայտարարեց, որ նախկին օրենսդրական և այլ ակտերի գործողությունը երկրի տարածքում կշարունակվի այնքանով, որքանով չեն հակասում անկախության Հռչակագրի իդեալներին:Դատախազության մասին ազգային օրենքն ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, որը գործողության մեջ մտավ 1999 թվականի հունվարի 12-ից:

 

 

Նարեկ Կիրակոսյան