Երբ ասում են Պուտինը իմպերիալիստ է, առաջնորդվում է վելիկոռուսական շովինիզմով և այլն, անկեղծ ասած դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Մարդը իր երկրի ղեկավարն է, առաջնորդվում է իր երկրի ու ժողովրդի շահերով, ուրեմն էլ ինչի մասին է խոսքը: Չեմ ընդունում նաև այն, որ մեղադրական տոնայնությամբ են խոսում այն մասին, թե Պուտինը ստրկացնում է Հայաստանը. կներեք, սակայն Հայաստանի ներկայիս ղեկավարությունը այդքան կամք ու վճռականություն չունի որ ընդդիմանա: Երբեք պետք չէ Հայաստանի քաղաքական ու տնտեսական անհաջողությունները "գցել" ուրիշների վրա: Մենք նույնիսկ այսօր Վրաստանի հետ համեմատվել չենք կարող, թեև անեկդոտներ ենք պատմում վրացիների հասցեին: Մարդիկ կեցցեն. կարողացան պահը ճիշտ օգտագործել ու առավելագույն օգուտ ստանալ: Մինչդեռ մենք դեռ շարունակում ենք տվայտվել: Այնքան ժամանակ, քանի դեռ մենք մեր իսկական արժեքը չենք գնահատել, չենք հասկացել մեր իրական ռեսուրսի չափը ու հնարավորությունները և ըստ այդմ չենք մոտեցել մեր խնդիրներին' լինեն արտաքին կամ ներքին, մենք ավելին չենք լինի ռուսի կամ որևէ մեկի նույնիսկ սեփական իշխանության որոշ բաղկացուցիչների համար, քան "խալոպը": Ոգևորվել պետք չէ սահմանայն անվտանգության ու ռազմավարական դաշնակցության կամ էլ Արցախյան հիմնախնդրով ռուսներին պաշտպանելու համար: Մոսկվայի համար մեր սահմանը Թուրքիայի հետ այնքան կարևոր է, որ կարելի էր այդ խաղաքարտն օգտագործել: Բայց մենք դա չենք անում: Այ եթե հասկանայինք վերջապես, որ մենք ռուսական վերջին հենակետն ենք Հվ. Կովկասում ու ըստ այդմ խոսեինք, ամեն բան այլ կերպ կլիներ, բայց մենք դեռ մնում ենք Դուբրովնիկյան խաղասեղանի ազդեցության ու տեմպի ներքո:

 

 

Նարեկ Գաբրիելյան