Այս օրերին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նիստում իր ելույթի ժամանակ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ներկայիս բանակցությունները նպատակ ունեն Ուկրաինայում խաղաղություն վերահաստատել, սակայն հարաբերությունների վերջնական կարգավորումն անհնար է' առանց Ղրիմը վերադարձնելու:Արդեն հստակ ուրվագծվում է,որ Ուրկաինայի շուրջ հյուսված թնջուկը մոտակա ժամանակում քանդվելու միտում չունի:Իրադրությունը գնալով խճճվում է ու հակամարտության' առաջիկայում առճակատող կողմերի համար փոխընդունելի ու նպաստավոր ձևով լուծվելու հեռանկարը մշուշով է պատվում:Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններում շարունակվում են արդեն սովորական բնույթ կրող ռազմական գործողությունները:

 

Եվ Պորոշենկոյի վերոնշյալ հայտարարությունը ևս մեկ անգամ ապացուցում է,որ ուկրաինական հակամարտությունը գնալով խորանում է ու Ուկրաինան'կատարելով իր խնամակալ ԱՄՆ-ի հրահանգները'փորձում է Ռուսաստանին Ղրիմի զիջման վրեժը երկրի հարավ-արևելքում մեծամասնություն կազմող ռուս բնակչությունից լուծել:Ակնհայտ է,որ Ղրիմի կորուստն արդեն անվերադարձ է,ու Ուկրաինան Ղրիմը հետ ստանալու համար ռուս բնակչության նկատմամբ ահաբեկչություն իրականացնելու ու ռազմական գործողությունների միջոցով չի կարող վախեցնել Ռուսաստանին,ու Ղրիմը հետ տալու փոխարեն Ռուսաստանը պարզապես կարող է հանգիստ զորքերը մտցնել Ուկրաինայի տարածք ու պաշտպանել իր հայրենակիցների անվտանգությունը:Դոնցեկի ու Լուգանսկի Ինքնահռչակ Հանրապետությունների անկախությունը վաղ թե ուշ ճանաչվելու է'մասնավորապես Ռուսաստանի կողմից:

 

Ճիշտ է,Դոնեցկի ու Լուգանսկի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակները'այսինքն նրանց ինքնահռչակման ու անջատման պատմությունը գրեթե միանմնան է,սակայն նրանց անկախությունների ճանաչման նպատակահարմարությունը բխում է տարածաշրջանային շահերի բախումից,ու այս պարագայում Լուգանսկի ու Դոնեցկի անկախությունների ճանաչումը ավելի նպատակահարմար կլինի Ռուսաստանի համար,քան Լեռնային Ղարաբաղի:Սակայն հնարավոր է նաև երկրորդ ղարաբաղյան հակամարտության ծնունդը:

 

Եթե Ռուսաստանի կողմից չճանաչվի Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների անկախությունը,ապա կարող են ձեռք բերել ԼՂՀ-ի այժմյան կարգավիճակը,և Ուկրաինան'ինչպես այժմ Ադրբեջանը,ագրեսիվ քաղաքականություն կվարի այդ պետությունների հանդեպ'օդում կախված պահելով այդ խնդրի ճակատագիրը:Նշված տարբերակներից յուրաքանչյուրն էլ հնարավոր է'կախված այն բանից,թե ինչպես կվորոշեն խոշոր խաղացողները:

 

 

Հայկ Սահակյան