Պորտուգալիա-Գանա
ԱՄՆ-Գերմանիա
Ալժիր-Ռուսաստան
Հարավային Կորեա-Բելգիա խաղերով կավարտվի Մունդիալի խմբային փուլը:
Չնայած Աշխարհի առաջնությանը մասնակցող հավաքականներից ես ամենաշատը երկրպագում եմ կամ էի Պորտուգալիային, բայց հիմա G խմբից միայն նա արժանի չէ փլեյ օֆֆ փուլին, վնասվածքի պատճառով Ռոնալդուն չկարողացավ իրեն դրսևորել, իսկ որակյալ խաղընկերներ նա պարզապես չունի, որ օգնեին գոնե խմբից դուրս գալու գործում: Դրանով հանդերձ Պորտուգալիան ունի տեսական շանսեր փլեյ օֆֆին մասնակցելու համար. նա պետք հնարավորինս խոշոր հաշվով հաղթի ամուր Գանային, իսկ զուգահեռ խաղում' Գերմանացիները ԱՄՆ-ին: Կարծում եմ Կլինասմանի սաները կարող են և չպարտվել բունդեսթիմին. նրանց խաղամակարդակը դա թույլ է տալիս, այդ խաղի տրամաբանական ելքը ոչ ոքին կլինի:
Վերջին' H խմբում կենտրոնականը Ալժիրի և անատամ խաղ ցուցադրող Ռուսաստանի հանդիպումն է, Կապելոյի սաներին միայն հաղթանակը դուրս կբերի հաջորդ փուլ, բայց դատելով այս խմբի խաղերից, Ալժիրն ավելի ամուր է և արժանի փլեյ օֆֆին: Մյուս խաղում բելգիացիները կփորձեն կարգավորել խաղը առջևի գծում և հնարավորինս շատ գոլ խփել, այլապես անցումային խաղերում նրանք այդպիսի անատամ գրոհներով առաջ չեն գնա !!!!!
Մաթոս Աբգարյան