Հայոց Եկեղեցին ինքնատիպ, հզոր և սքանչելի աստվածաբանական միտք ունի, որը ձևավորվել է դարերի հոլովույթում' մարմնավորվելով հայ ոգեկանությամբ: Բոլոր նրանք, ովքեր անզգուշորեն սկսում են սնվել այլ աստվածաբանական մտածողությունների աղբյուրներից' նրանց խոհն ու խոսքն սկսում են հակառակվել Հայ աստվածաբանական մտքին, ուստիև եղծվում է հավատքի վարդապետությունն ու կյանքը. այդպիսիք հայտնվում են տարբեր ծայրահեղությանց մեջ, որոնց վախճանն էլ հերձվածն է, ապա' հերետիկոսությունը:


Միմիայն Հայ աստվածաբանական միտքն է, որ հարազատորեն և ստուգապես հայ քրիստոնյային առաջնորդում է դեպի ճշմարիտ աստվածգիտություն և աստվածպաշտություն:


Հայ քրիստոնյայի կոչում ունենալն ու Աստվածաշունչ ընթերցելը, տակավին չի նշանակում, որ տվյալ անձը խորհում և ապրում է համաձայն Հայ աստվածաբանական մտքի: Այդ ամենին հասնելու համար հարկավոր է հետևողականորեն սնվել ու կրթվել Հայոց Եկեղեցու աստվածաբանական ժառանգությամբ' ունկնդիր լինելով նաև ազգային գենետիկ հիշողությանը:
Ահա այս է մեզ պատգամում Ազգային մեր Եկեղեցին, ահա այս է ուսուցանում Հայոց եկեղեցական ավանդությունը:

 

 


Ասողիկ քահանա