Լավ վարորդ դառնալու համար որոշակի ժամանակ է պետք: Ժամանակի տևողությունը կախված է անհատից, սակայն միջին հաշվարկներով լավ վարորդ լինելու համար պետք է միջինը 50-60 հազար կմ վարել:

 

Իհարկե, անհրաժեշտ է սովորել հատուկ ավտոդպրոցներում:


Պետք է ունենալ տարիների փորձ:

 

Ավտովթարներից, դժբախտ պատահարներից խուսափելու համար պետք է վարորդը հաշվի առնի մի քանի պարագա' արագություն, տեսադաշտ, կանխատեսում:
Կանխատեսման կարողությունը այս պարագայում ամենաանհրաժեշտն է: Այսինքն, վարորդը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կլինի մեկ վայրկյան հետո:
Կարևոր է նաև վարորդի հոգեվիճակը: Չէ որ վտանգավոր և տհաճ միջադեպերից խուսափելու համար, վարորդը պետք է լինի ծայրահեղ ուշադիր: Մինչ ղեկին նստելը նա պետք է մի կողմ դնի իրեն անհանգստացնող մտքերը, ճնշող հույզերը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացնի ճանապարհին:
Անվտանգ երթևեկության համար շատ կարևոր է նաև վարորդի ճիշտ դիրքը: Ավտոդպրոցներում սկսնակ վարորդներին առաջինը սովորեցնում են մեքենան վարելիս ճիշտ դիրքով նստել:

 

Մեքենա լավ վարելու համար ամենևին էլ պարտադիր չէ կարողանալ կամ հասկանալ մեքենայի տեխնիկական վիճակը, դա մասնագետների գործն է: Պարզապես վարորդին անհրաժեշտ է գլուխ հանել տարրական խնդիրներից: Ժամանակակից ավտոմեքենաները բավականին հեշտացնում են վարորդի գործը, իրենք են հուշում, թե իրենց ինչ է պետք: Վարորդն ընդամենը պետք է կարողանա այդ հուշումներից գլուխ հանել, այսինքն' ինչ են ցույց տալիս մեքենայի տարբեր ցուցիչները: