Այսօր պատիվ ունեցա դիտելու Միքայել Պողոսյանի ու Հրաչ Քեշիշյանի «Շնորհակալություն, հայրիկ» ֆիլմը: Խոստովանեմ, որ ցնցված եմ, ցնցված եմ այն բանի համար, որ կարծես թե հայ կինոարտադրողները հասկացան, որ նկարահանման որակը կարելի է համադրել հայրենասիրության հետ, կարելի է համեմատաբար փոքր բյուջեով միջազգային մակարդակի ֆիլմ նկարել և որ ամենակարևորն է՝ քարոզել հայրենասիրություն, կենտրոն բերել ոչ թե գողական բարքերն ու կրակոցները, փողն ու պոռնկությունը, այլ՝ աշխատող մարդուն, գյուղացուն, պատմական արժեքները, ընտանիքը, հավատքը: Ֆիլմը շաղախված էր հիանալի հումորով, անպայման դիտեք այն, շատ հուզիչ ու կարգին ֆիլմ էր, ժամանակակից հայի մասին:

 

 

Զոհրապ Եգանյան