Վերջին շրջանում հայ-ադրբեջանական գծում ադրբեջանական կողմի ռազմական ակտիվությունը և սադրանքները նշան են այն իրողության, որ ադրբեջանական կողմը դիվանագիտական ասպարեզում հերթական անհաջողություններն է կրում՝ կապված Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ և ոչ միայն:
Ադրբեջանական կողմի անզիջող և միանգամայն էգոիստ կեցվածքը արտահայտվում է նրանով, որ ադրբեջանական իշխանությունները համոզված են, թե գերտերությունները իրենք պետք է հաշվի նստեն ադրբեջանական կողմի կարծիքի հետ և «վերջին խոսքը լինելու է Ադրբեջանինը», ինչպես ավելի վաղ նշել էր Ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմադօղլուն: Սա իհարկե ցանկալին իրականության տեղ շփոթելու ադրբեջանական կողմի հերթական ինքնախաբեությունն է, ավելի շուտ սեփական ներքին լսարանին համոզելը, թե Միջազգային հանրության դիրոքորոշումը կարելի է գնել նավթից ստացված փողով:
Նման էգոիզմը իհարկե դեռ իր բացասական հետևանքները կունենա ադրբեջանական կողմի համար, քանզի ոչ մի գերտերություն չի հանդուրժում Ադրբեջանի նմանօրինակ վարքագիծը, առավել ևս, որ այդպիսի կեցվածքը Հարավային Կովկասում շահեր ունեցող գերտերություններից որևէ մեկի սրտով չէ...
Մուշեղ Խուդավերդյան