Երեկ Ազգային ժողովում իսկական քաոս էր: ՀՀԿ-ն չէր կարողանում քվորում ապահովել: Ու առհասարակ այս խնդիրը մեծամասնության մոտ ի հայտ է եկել ՕԵԿ-ի՝ կոալիցիային մաս չկազմելուց հետո: Երեկ հերթական անգամ Հանրապետականն իր պատգամավորներին <<պոիսկ>> համակարգով նույնիսկ չկարողացավ բերել Ազգային ժողով: Բայց ինչպես միշտ նրանք ունեն <<պալոչկա վիռուչալոչկա>> պատգամավորներ, որոնք հաճույքով նրանց համար սեղմում են կոճակները:
Ի սկզբանե քառյակը և ՕԵԿ-ը չգրանցվեցին, ինչի պատճառով ԱԺ-ն չկարողացավ սկսել աշխատանքները: Հետո ողջ օրը ՕԵԿ-ը չեկավ նիստերի դահլիճ, նիստերի դահլիճ չեկան քառյակը մաս կազմող կուսակցությունների բազմաթիվ պատգամավորներ, բայց ոչ բոլորը: Չար լեզուներն ասում են, որ Բացի Խաչատուր Քոքոբելյանից, գրանցվել են նաև Ալիկ Արզումանայանը և անշարժ գույքի գործակալ, համատեղության կարգով ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Ահա այս երեք պատգամավորների շնորհիվ Հանրապետականը ապահովեց քվորում: (Կարող եք նայել ԱԺ կայք էջը):
Պատք է նկատել նաև, որ եթե չես գրանցվում, ապա չես կարող հետո նաև մասնակցել նիստին, ելույթ ունենաս ու հարցեր տաս: Բայց այս պատգամավորները ոնց որ լավ էլ ակտիվ մասնակցում էին: Այս իրողությունը դուրս մնաց լրատվամիջոցների աչքից, միայն Քոքոբելյանը ընկավ <<մսաղացի>> մեջ:
Ամփոփենք. Քառյակը եղել է, կա ու կլինի Հանրապետականի կամակատարը, որը զոռ է տվել պոպուլիզմին, բայց տակից միշտ մեծամասնության հետ է: Հարկ եղած դեպքում քվեարկում է նրա բերած օրինագծերի օգտին, հարկ եղած դեպքում ապահովում քվորում, հարկ եղած դեպքում նույնիսկ քննադատում և այսպես շարունակ: Ուղղակի ժողովուրդն է մեղք էս <<առևտրականների>> ձեռքին:

 


Արայիկ Արամյան