Վերջին օրերին Իրաքում ԻՇԻՊ (Իրաքի և Շամի իսլամական պետություն) խմբավորման գործողությունները լուրջ արձգանք են ունեցել սոցիալական կայքերում: Սոց. կայքերի օգտատերերի մեջ գտնվում են այնպիսի անհատներ, որոնք մեծ համակրանքով են վերաբերվում այս ահաբեկչական խմբավորմանը: Մասնավորապես Ադրբեջանում օգտատերերից ոմանք իրենց էջերում տեղադրում են հայտնի ահաբեկիչների նկարներ, աջակցում են նրանց իրենց կարգավիճակներում: Մեկը գրել է, որ եթե իր ընկերների շարքում կան ԻՇԻՊ-ի գործողությունները քննադատողներ, թող անմիջապես հեռացնեն իրեն ընկերների ցանկից: Մեկ ուրիշը գրել է, որ եթե կան ԻՇԻՊ-ին աջակցողներ, թող Like տան իր կարգավիճակին: Օրինակները բազմաթիվ են, և պարզ է դառնում, որ Ադրբեջանում ծայրահեղ կրոնական հոսանքներին հարողների թիվն անընդատ աճում է:

 

 

Սարգիս Ասատրյան