Թրքական պիղծ քաղաքականությունը չի դադարում զզվանք առաջացնել արդեն մի քանի դար: Ժամանակին օսմանցիները քրիստոնյա հպատակներից ,այդ թվում հայերից,գողանում,կամ հարկի տեղ վերցնում էին արու զավակներին,որոնց հետո դարձնում էին ենիչերներ,իսկ հետո՝ ուղարկում սեփական ցեղակիցների դեմ կռվելու,թալանելու: Խոջալուի ցեղասպանությունը նրանց տրամաբանության շարունակությունն էր.թուրքմեններով և բռնի սիլամացված,թրքախոս դարձած հայերով բնակեցված գյուղում սպանդ սարքեցին:

 

կոտորեցին թուրքմեններին և հավատափոխ հայերին,իսկ մեղքը փորձում են բարդել նորից հայերի վրա: Թեկուզ իսլամացած ու թրքախոս դարձած,բայց այդ հայերը թուրքերի համար չդարձան հարազատ՝մնալով էրմանի : Այժմ էլ նկատել եք ինչ սադրանք են փորձում կազմակերպել Նախիջևանում?: Փորձում են այնպես անել,որ հայկական կողմը իր ցասումը թափի իրենց սահմանամերձ գյուղերի բնակիչների վրա.նրանք լավ գիտեն,որ մեր դիրքերը ավելի բարձր են,իսկ իրենց գյուղերը՝ մերոնց նշանառության տակ: կարծես նրանք անփութություն են ցուցաբերում,բայց նրանց ուզածը հենց դա է,որ հայերը կրակեն այդ գյուղերի վրա,որ կոտորվեն այդ գյուղերի բնակիչները,իսկ հայկական կողմը աշխարհում ներկայացվի ցեղասպան: Այս համատեքստում,ինձ սկսում է թվալ,որ տարիներ առաջ Եղեգնաձորում մի քանի տարեց մարդկանցից լսածս ոչ թե լեգենդ է,ինչպես ժամանակին կարծում էի,այլ՝իրականություն: Տարեցները պատմում էին,որ Նախիջևանի թուրքերի և քրդերի մեծ մասը դա 17-18 դարերում բռնի մահմեդականացված և թուրքացված հայեր են: պատմում էին,որ նրանց մեծ մասը էթնիկ հայեր են,որոնց մահմեդականցրել են զանգվածաբար,իսկ այն մասը,որ չի ուզել մահմեդական դառնալ գաղթել են վրաստան և Ռուսաստան,նաև,որ Ստալինի Ջուղաշվիլի ազգանվան ծագումը հենց Ջուղայից եկած նախնիների անվան հետ է կապված;

 

Եթե սա ճիշտ է,որին սկսում եմ ավելի լուրջ հավատալ,ուրեմն թուրքերը ուզում են հայերի ձեռքով սպանել մահմեդական հայերի,որոնք թուրքացել են իրենց կամքին հակառակ,բայց թուրքի համար հարազատ չեն դարձել,իսկ Հայաստանը ներկայացնել,որպես ագրեսոր ցեղասպան: Ինչևէ Նախիջևանից վտարված հայերի այն հատվածը,որոնք 20րդ դարում են լքել իրենց բնակավայրերը կարող է կարծիք հայտնել սրա շուրջ,որովհետև նրանք են այնտեղի թուրքերի հետ տարիներ շարունակ հարևաններ եղել,և հաստտա տեղեկություն կունենան սրա մասին:

 

 

Տիգրան Մկրտչյան