Գրեթե միշտ, երբ «հրաշալի քառյակը» որոշում է ընդունում և հրապարակում է ոչ իշխանական ուժերի կարծիքը'Լևոն Զուրաբյանին միշտ հարցեր են ուղղում, թե ինչու այդ պահանջներում չի արտացոլվում ՀԱԿ-ի մշտական հնչեցրած հրաժարականները և նրանց կողմից միշտ հնչեցված խնդիրները:Իսկ Լևոն Զուրաբյանը ջանք չի խնայում ամեն տեղ խոսել և համոզել, որ իրենք պահանջում են նախագահի հրաժարականը:Բանը հասնում է նրան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է միանում նրան «քառյակի» հայտարարություններից հետո և մի անմոռաց հարցազրույց տալիս ամեն անգամ:Դե այս քայլերը իրականում պարզ են, որ փորձում են հասարակությունից շեղել, որ իրենք «քառյակում» ձայն չունեն և ամեն անգամ «հին երգն են երգում»:Այս անգամ մի փոքր տարբերվեց' Լևոն Տեր-Պետրոսյանը ելույթ ունեցավ մինչև «քառյակի» պահանջներ ներկայացնելը, որ հասարակության շեղի ի սկզբանե, չէ որ այնտեղ չկար առ ոչինչ ՀԱԿ-ի պահանջներինց:

 

Նախ առաջինը ցավալի է և ողբերգական, որ առաջին նախագահը զբաղված է հասարակությանը շեղելով և մինչ օրս այս ժողովուրդը չտեսավ մի լավ բան այդ մարդուց:Իսկ Լյովիկական մամուլը ջանք չէր խնայում հասարակությանը ներկայացնել, որ դրանք վերջնաժամկետներ են ու աշնանը միտինգ է սպասվում, եթե չկատարվեն այդ կետերը:Երևի էլի նույն 100 հազարանոց ամբոխն էր գալու, , որ մի քանի ամիս առաջ հավաքվել էին Լևոն Զուրաբյանի շուրջը:Իսկ «Ժառանգությունից»-ից բան չեմ հականում, թե ինչու են այդ «քառյակում», երևի իրենք էլ չեն հասկանում:Ես չեմ տեսել 2 հոգանոց քաղաքական ուժին ընդհանրապես ասպարեզ տան խոսելու կամ կարծիք հայտնելու նման կառույցներում:Այնպես է դարձել, որ այս կուսակցությունները «մահացել» են և մի ճար է պետք անել, իսկ իմ կարծիքով և համոզմամբ նրանք արդեն գտել են այդ «ճարը»:

 

Այս կուսակցությունների նպատակը երևում է, նրանք ուզում են մաս դառնալ մյուս խոշորներին: Չնայած ոչ ֆորմալ, արդեն իսկ մաս են կազմում «քառյակով»-ով , որտեղ չի հնչում նրանց կողմից և ոչ մի պահանջ ու նրանք օգտագործվում են ինչպես որ հարկն է,բայց այստեղ դժվար մուտք է ապահովում այն, որ կուսակցության անդամները ծեր են և գրավիչ չեն խոշորների համար, ինչպես նաև չնայած տարիքին «փողասեր» են:

 

Դաշնակների մասին չեմ ցանկանում գրել, քանի որ նրանք կարևոր դեր են խաղում մեր երկրի համար' անկախ նրանից կոնսոլիդացվել են, թե ամեն անգամ կարծիք են փոխում, թե առաջնորդվում են' «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքով:


Ինչպես ասում էր Չերչիլը' «քաղաքականությունը ինձ հիշեցնում է մարդու, ով սպանել է՝ հորը և մորը, իսկ հետո, երբ վճիռն են կարդում, խնդրում է, որ իրեն ներեն այն հիմքով, որ ինքը որբ է»:

 

Ասածս ինչ է' երիտասարդացրեք ձեր կուսակցությունները, միացեք և փորձեք դառնալ իշխանություններին մրցակից և այդ մրցակցությամբ օգուտ տվեք երկրին, ոչ թե փորձեք «թոզ փչել» հասարակության աչքերին և գոյատեվել անհասանելի նպատակներ դնելով Ձեր առջև:

 

 

Համլետ Թադևոսյան