Երեկ մի կարևոր իրադարձություն եղավ, որը կարծես անտեսվեց մեր հասարակության կողմից. Սիրիայում անցկացված նախագահական ընտրություններում Ասսադը փառահեղ հաղթանակ տարավ՝ հավաքելով գրեթե 90 տոկոս ձայն:
Բնականաբար, կգտնվեն լիբեռաստներ, ովքեր էլի կսկսեն հին երգը երգել՝ ընտրակեղծիքների ու բռնապետության մասին, բայց փաստը մնում ա փաստ. Ասադը անգամ 3 տարի տևող քաղաքացիական պատերազմի պայմաններում մնում է ամենահեղինակավոր քաղաքական գործիչը Սիրիայում ու շատերը, ովքեր առաջ նրան չէին սատարում և անգամ զենք էին բարձրացնում նրա ռեժիմի դեմ, այսօր ի դեմս Ասսադի տեսնում են այս արյունալհեղության միակ հնարավոր հանգուցալուծումը:

 


Իսկ Արևմուտքը կարող է արմունկները կծել, որովհետև չնայած իր և իր մերձավորարևելյան սատելիտների բազմամիլլիարդանոց ներդրումներին ու բազմահազարանոց վարձկան հորդաներին, այդպես էլ չկարողացան տապալել Ասսադին, իսկ այսքան ձգված քաղաքացիական պատերազմը (որը իրականում ավելի շատ արտաքին ագրեսսիա է) բերեց նրան, որ Սիրիայի բանակը փայլուն մարտական փորձ կուտակեց ու էս խժդժից հետո դեռ երկար է լուրջ խնդիր լինելու իր դուշման հարևանների համար:

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան