Ընդհանրաապես որևէ կամայական պետության ներքին քաղաքականությունը ձախողած, տնտեսական անարդյունավետ ռեֆորմներ իրականացրած և ի հարկե ժողովրդական լայն զանգվածների մոտ բողոք և իշխանությունների փոփոխության անհրաժեշտություն առաջացրած առաջնորդերը կամ քաղաքական թիմերը գրեթե մշտապես դիմել են մի մեթոդի, որը ի հարկե նրանց կամ մեծ ժողովրդականություն է բերել, մոռացության մատնել ձախողումները, կամ էլ հակառակը' վերջնականապես տապալել: Խոսքը արտաքին քաղաքականության մեջ շոշափելի հաջողությունների և նույնիսկ որոշ դեպքերում ռազմական ագռեսիա իրականացնելու մասին է: Նման քայլի ժամանակին դիմել է Մարգարետ Թետչերը' սանձազերծելով Ֆոլկլենդյան կղզիների կարճաժամկետ պատերազմը, որի ժամանակ նմանատիպ խնդիր իրենց առջև դրած ուներ նաև Արգենտինաի զինվորական վերնախավը: Կարող ենք բերել նաև Պակիստանի օրինակը Զիա-ուլ-Հակի օրոք և այսպես նույն տրամաբանությամբ կարող ենք թվել բազմաթիվ երկրներ:
Այժմ վերադառնանք Հայաստան: Տնտեսապես երկիրը քայքայած , ներքին քաղաքականության մեջ ձախողված Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը վերոհիշյալ թեզի համաձայն կարող էին հանրապետությանը օգուտ բերել արտաքին քաղաքականության բնագավառում, որոշակի նվաճումներ ձեռք բերեին Արցախի հիմնախնդրի, Թուրքիաի հետ հարաբերությունների կարգավորման և շատ այլ հարցերում: Բայց ինչպես տեսնում ենք նրանք այստեղ նույնպես ձախողվել են, իսկ Հայաստանը արտաքին քաղաքականության մեջ նույնիսկ պատերազմում հաղթած պետություն լինելով , երկրի և ժողովրդի համար կարևորագուն հարցերի շուրջ իշխանությունները կամ ընդհանրապես լռում են կամ էլ նվաստացուցիչ կոմպրոմիսների են գնում: Այստեղ հարց է առաջանում, ներքին և արտաքին քաղաքանությունը ոտքից գլուխ ձախողած իշխանություններին ինչն է մղում շարունակելու կառավարել երկիրը, որն է նրանց գաղափարական հիմքը եթե չկան նույնիսկ փոքրիկ ձեռքբերումներ: Հայաստանում ապրող մարդիկ կորցրել են տարբեր երևույթներին համարժեք արձագանքելու իրենց պայմանական ռեֆլեքսները և բնազդները, այլ դեպքում այս նվաստացուցիչ իրավիճակը չէին հանդուրժի:

 


Կարպիս Փաշոյան