Երևանը դրական լիցքերի խի՛ստ կարիք ունի: Դա կախված է յուրաքանչյուր բնակչի տրամադրվածությունից՝ անկախ սոցիալական խավից: Գիտակցում եմ, որ հացի խնդիր ունեցող մարդու համար դժվար է մտածել շրջապատի մասին և փորձել դրականը փոխանցել: Սակայն հաճախ հանդիպում են դեպքեր, երբ մարդ չունի նման որակի խնդիրներ, կարողանում է ի կատար ածել իր բոլոր ցանկությունները, սակայն մշտապես դժգո՛հ է, իրեն համարում է դժբա՛խտ և առանց դադարի միայն բացասականն է ցուցադրում: Ճիշտ է, չեմ ապրել այն տարիները, երբ Երևանը իսկապես ժպտում էր, շնչում, երգում էր և սիրում, սակայն մեծ ցանկություն ունեմ տեսնել իմ քաղաքը այդպիսին: Ոչ մի կազմակերպություն չի՛ կարող շտկել այս «բացթողումը», քանի դեռ մեզանից յուրաքանչյուրն ամեն օր արթնանալիս գոնե մեկ դրական բառով չսկսի իր օրը, կամ մեկ ժպիտով՝ ԻՐԱԿԱՆ : Մարդուն երջանիկ լինելու համար պետք են տարրական ապրելու պայմաններ, սակայն բազմիցս համոզվել եմ, որ նման խնդիրներ ունեցող մարդիկ շատ ավելի մեծ սպասելիքներով են արթնանում, քան նրանք, ովքեր այս մարդկանց հաշվին դժգոհում են կյանքից….
Մենք կարո՛ղ ենք փոխել մեր քաղաքի վատ տրամադրությունը:

 


Մելինե Յավրյան