,, Մենք պետք է խանգարենք լեհական մտավորականներին նորից դառնալու ղեկավար ուժ:...Չի կարելի թույլ տալ ազգային կյանքի օջախների կազմակերպում: Պետք է կանխել լեհական հասարակության կոնսոլիդացման բոլոր սաղմնավորումները,,:
/Հիտլերի հրահանգը Կայտելին/
Լեհերը նման վիճակում մնացին վեց տարի, մենք' ավելի քան 600: Ու մեր ուղեղներում դաջվեց այն ստերեոտիպը, որ իշխանությունները պիտի անեն այն, ինչր արել են մեր հանդեպ մեզ տիրածները:
Եվ այսօր, լինելով օտարի լծից ազատ, ինքներս մեր հանդեպ վարվում ենք , ինչպես վարվել են օտարները:
Գնացեք ցանկացած վայր, հիմնարկներ' մասնավոր կամ պետական, եթե մեկի ճակատագիրը , բախտը, գործը կախված է մյուսից,ապա որոշում կայացնողն իրեն պահում է օտարի պես:
Դարավոր այս պրոբլեմը պայքար-պայքարով չի լուծվելու: Ավելին' դա հաkացուցված է նման դեպքում:
Այստեղ այլ բան է հարկավոր անել:

 

 

Պեպանյան Արծրուն