«Հրապարակի» վերջին օրերի նյութերից մեկում հայաստանյան չակերտավոր «ազգընտիրները» բողոքում էին (հընթացս նաև սպառնում) իրենց մականուներով դիմելու դեմ: Սա, ինչպես ասվում է, վերջն է՝ հերիք չի՝ իմ ու մնացած մարդկանց ճակատագիր են որոշում իրենց անգրագետ հալովը ու հլա մի հատ էլ հարգալից վերաբերմունք են ակնկալում ու նաև պահանջում: Անկախության շեմի առաջին խորհրդարանում հավաքվել էր ազգի իսկական մտավորական խավը, այսօր նրանք են, ում նորմալ երկրներում տեղական ինքնակառավարման մարմիններից անգամ մղոններով հեռու կպահեին, որ մնաց կարգեին նախարար ու պատգամավոր...

 

Վախթանգ Սիրադեղյան