Միշտ շնորհավոր իսկական հայ գերդաստանների օրը

 

Տեղցի Շողեր նանը 1992-ին՝ արդեն հարյուրին մոտ էր...Այս նկարը տարածվել է ողջ աշխարհում...
Շողեր նանը շատ փիս ուշունցատու էր՝ բոլոր տեղցիների նման..Ասում են, երբ նրան նկարում էին, մի աննման ուշունց տվեց. իբր սովորեցնում էին ավտոմատը բռնելու ձևը... Զանգեզուրցի նանին բան էին սովորացնում էրեգվա ձվից դուրս եկածները, այ ձեր գլխին ձուն գա...Իրենից դուք եք սովորել...


Գրելու բան չէ, բայց ասեմ, որ նկարվելուց հետո, ավտոմատով խփել է նկարչին ու ասել՝ քել, տար հիշքան կարում ես թորք սպանի...տահանց պիրողի փորը չուրանա...
Ձագը իմն է՝ հունարը գիտեմ...

 

,,Ինչքան հասկացա, էրեգ ընտանիքի օրն է եղել, և դուք ինձ՝ Տեղ գյուղի ազատամարտիկ և պաշտպան Շողեր տատիս մոռացել եք, որ տասերկու փոր երեխա եմ բերել, էն ծանր տարիներին պահել-մեծացրել և հիմա էլ հարյուրավոր թոռ ու կոռ ունեմ...


Երկնքից էլ եմ տեսնում, ոնց եք քանդել ոչ միայն երկիրը, նաև ընտանիքները..և ինչ-որ մի երեխայի կտոր, մի նանի- կուկու առած, շներով շրջապատված՝ ընտանիք եք խաղացնում...
Մի երեխան Աստծո բաժինն է, հեչ չեք լսե՞լ...
Ամոթ է, ամոթ, թքեմ ձեր նամուսին, էս տարիքում էլ տղերքիս կողքը կանգնել և հող եմ պաշտպանել..,,

 

 

Սուսաննա Բաբաջանյան