Ռաբիս… Ռաբիսություն… Քաղհան անող չկա, մոլախոտը կերել է ամեն ազնիվ բան: Ռաբիսությունը աղտոտել է հայոց ազգային երաժշտությունը, ժանգով պատել արվեստը, գրականությունը, կենցաղը, հայոց լեզուն: Երկար տևող հիվանդության պես մի բան է, որին սովորել ենք, հանդուրժում ենք, դարձրել ենք մերը: Ռաբիսությունը վարքագիծ, պահվածք, մտածելակերպ է: Ամեն տեղ բուսած շոշափուկներով կառչել է հայոց ամբողջականությանը, քաշում է ցած, ցած, ցած… Մինչև ու՞ր…

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ
«Չորուկ ճյուղեր» գրքից

 

Արթուր Սաֆարյան