Կոնչիտայի թրաշից ղզղնածները միայն կարող են ասել, որ նրա հանդեպ անտարբեր լինելը գրանտակերություն է, այլասերություն տարածել է։ Հավանաբար ՌԴ դեսպանն է հուշել։ Նրանք եվրոպական արժեքներ են համարում սեռական կողմնորոշումը, տեղ տեղ իրենց թվում է, թե Եվրոպական միությունը դա գերտերություն է, որ այն կառուցվել է ինչ-որ մութ ուժերի կողմից ու վերացնում է աշխարհում բարին։
Նրանք իրենց մեծ խելքով տակից պրոպագանդում են ռուսաֆիկացիան։ Նշում են, թե տեսնում եք, որ որոշումը դեպի Մաքսային միություն ճիշտ էր, իսկ ԵՄ-ն մեր երեխաներին ու միջավայրը կպղտորեր։ Նրանք նաև արդարացնում են ՄՄ բռնակցելուն կողմ իրենց տրվածությունը, արդարացնում են այս իշխանությունների ու չիշխանությունների ՄՄ-ին անձնատուր լինելը։ Նու, համենայնդեպս փորձում են։
Վիճակագրությանը չեմ անրդադառնա՝ դա հայտնի է, թե նրանց սիրելի ՄՄ պապա ՌԴՆ-ն թմրանյութերի, ոչ ավանդական սեռական կյանքով ապրողների, սպանությունների, հարբեցողների և այլ հարցերով ինչ վիճակում է։ Կնշեմ հետևյալի մասին՝ մոռացության են մատնում, որ մի քանի տարի առաջ, երբ լեզբուհիներ էին մասնակցում՝ Տատու, որպես ՌԴ ներկայացուցիչներ, Վերկա Սերդյուչկա էին պտտում եվրոպաներով ոչ մի լպտուն չեն հանել, այլ հավանաբար պրոպագանդել են ու հաղորդագրություններ ուղարկել նրանց օգտին։
Այս ամենը մտածելու տեղիք է տալիս, որ այդ մարդիկ ոչնչով չեն տարբերվում թրաշազգիներից, ուղղակի թաքնված են, թաքցնում են իրենց իրականությունը։ Ու այդ պատճառով էլ, որպես կոմպրոմատ, որը համապատասխան մարմիններին հայտնի է լինում սովորաբար, օգտագործվում են ռուսաֆիկացիայի գործընթացում։

 

Նարեկ Այվազյան