Ինչպես և սպասելի էր, երեկվա' տոնական շքերոը Մոսկվայում առաջ է բերել հայրենասիրական հզորագույն պոռթկում, որի դիմաց այլևս կարելի է ասել անկարելի է որև ուժ կամ զորություն ի գործ դնել, և որը կարելի է համեմատել ասենք հենց քառասունհինգի մայիսիննյան հաղթանակի օրվա ապրումների հետ: Միջազգային մամուլն անդրադարձել է ինչպես երեկվա շքերթին, այնպես էլ նախագահ Պուտինի ելույթին: Որոշ պարբերականներ նաև օրվա հետ կապված իրենց հաղորդումներում մեջբերել են փոքրիկ ռեպլիկներ հասարակ քաղաքացիների հետ ունեցած զրույցներից, որոնք առհասարակ ցույց են տալիս, որ Ռուսաստանը իր ազգային միասնության ու համերաշխաության վերելքում է:
Ինչ խոսք նախագահ Պուտինը երեկ լուծեց կարելի է ասել իր երկրի ու ժողովրդի համար գաղափարական առումով ռազմավական կարևորագույն խնդիրներից մեկը և վերստին համախմբեց ոչ միայն ռուս ժողովրդին, այլև բազմամիլիոնանոց նախկին սովետական ժողովրդին իր դրոշի ներքո: Ֆաշիզմի դեմ հաղթանակը այն էլ ներկայիս ուկրաինական դեպքերի ֆոնին, ոչտեղ ցավոք բավական անթաքույց ձևով որպես հովանավոր հանդես է գալիս Արևմուտքը, գաղափարական միավորող համախմբող առանցքը դարձավ երեկվանից սկսած ու եթե մինչ այդ կային որոշ կասկածանքներ երկմտանքներ, ապա երեկվա տոնական հաղթական մթնոլորտը փարատեց ամեն ինչ ու բոլորին բերեց-կանգնեցրեց գաղափարական միասնական մի հարթակի վրա: Սա վերաբերվում է նաև մեզ հայաստանցիներիս կամ առհասարակ հայերիս: Ի վերջո վեց հարոյւր հազար զոհ ու տասնյակ հերոսներ տված ժողովուրդը իր էական ներդրումն ունի Մայիսի իննի լինելիության գործում:
Կարճ խոսքով' երեկ Պուտինը գաղափարական հաղթանակ տարավ Արևմուտքի դեմ, իսկ առաջիկա շաբաթվանից այն կվերաճի նաև արդեն քաղաքականի:

 

 

Հարություն Հարությունյան