Սովորությունը որոշակի գործողություններ կատարելու կամ մտածելու կերպ է, որն իրականացվում է առանց մեր կողմից գիտակցական վերահսկման: Կարող է լինել և՛ լավ, և՛ վատ սովորություն: Վատերի մասին, հավանաբար, ամեն ինչ գիտեք. դրանց մասին ձեզ հազար անգամ ասել են…
Այսօր դուք կկարդաք այն օգտակար սովորությունների մասին, որոնք կենսականորեն շատ կարևոր են և անպայման կօգնեն ավելի արդյունավետ գործել:
Սովորե՞լ ես՝ կիրառիր
Գիտելիքը և դրա կիրառումը տարբեր բաներ են: Ինչքա՜ն գրքեր եք կարդացել, դասընթացներ լսել, գլուխ խոնարհել իմաստուն ուսուցիչների առջև… Այդ ամենը, սակայն, քիչ է, եթե լսածը չեք կիրառում ամենօրյա կյանքում: Այն մարդը, ով որևէ գրքից «քամել» է բոլոր օգտակար կողմերը, ավելի արդյունավետ է, քան նա ով բազմաթիվ գրքեր է կարդացել, բայց իր ամենօրյա կյանքում կիրառելու համար չի քաղել ոչինչ: Սովորե՛ք շարժվել հետևյալ սկզբունքով՝ «Ուսումնասիրեցիր՝ սկսիր կիրառել», և արդյունք կլինի:


Կարդալ ավելին՝  http://tinyurl.com/lbbhbk7