Մի քչ քայլենք ու խոսեք Միկոյանի արձանի ու առհասարակ Միկոյանի մասին:
ԽՍՀՄ տարիներիին տիրում էր տոտալիտարիզմը ու շատ մարդիկ իրենց ոչ ճիշտ ասած բառի համար կարող էին մահապատժի ենթարկվել: Մահապատժի էին ենթարկվում նաև հայերը:Այստեղ մարդիկ ասում են, որ Միկոյանը մարդկանց գլուխ է կերել, մարդ է գնդակահարել:
Այդ ժամանակահատվածում հարևանը հարևանի վրա գործ էր տալիս ու մեղադրում էր ազգային դավաճանության մեջ: Բարեկամը այնպիսի մի բան էր պատմում իր բարեկամի մասին, որ այդ մարդուն հենց տան մեջ էին գնդակահարում: Եթե մտածում եք Միկոյանը պարապ ժամանակ ման էր գալիս ու պատահական մարդկանց էր գնդակահարում, չարաչար սխալվում եք՝ շատ «անմեղ» շակալի նման մարդիկ տակից մահվան էին դատապարտում մարդկանց:
Հիմա այդ մարդիկ կամ այդ մարդկանց շառավիղները պայքարում են Միկոյանի արձանի տեղադրման դեմ: Դե ասեք Միկոյանն է այս պարագայում ավելի անբարոյական ՝ով շակալություն չէր անում, թե՞ շակալները, որոնք իրենց մարդ են կոչում :
Նրա արձանի տեղադրումը ոչինչ չի փոխելու Երևանում. ուղղակի ևս մի քանի հոգի կկարողանա ճանաչել Միկոյանին ով իր կյանքում, իր ժամանակահատվածուրմ վերջին մարդը ու վերջին հայը չի եղել: Նրա արձանի չտեղադրվելն էլ ոչինչ չի փոխի Հայաստանում, որովհետև շատերը չգիտեն էլ Միկոյանն ով է, 2 Միկոյան կար՝ երկուսն էլ իրենց կյանքում շատ բան են հասցրել անեն , բայց դե եթե դեմ լինելու հարց կա՝ մարդիկ կան կյանք են տալիս, որ դեմ լինեն:

 

 


Էդգար Խաչատրյան