ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԱՆՈՒՆԸ

Շոտլանդացին իջավ երկրորդ հորիզոնական

 

Շոտլանդացի Բարնաբի Մարմանյուկ Ալոիզի Բենդժի Կոբզև Դարտագնան Էգբերտ Ֆելիկս Գասպար Գլմբերտ Իգնանի Ջեյդեն Կասպեր Լերոյ Մակսիմիլիան Նեդդի Օբյաջուլու Պետին Կյուլլամ Ռոզենկրանց Սեկստոն Տեդդի Ապբուդ Վիվատմա Ուելենդ Կսիլոն Յորդլի Զաքարի Ուսնսկին համարվում է աշխարհի ամենաերկար անունն ունեցող մարդը եւ գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում:

 

Սակայն, հայ մեծանուն գիտնական Հրաչյա Աճառյանը անձնանունների ուսումնասիրության ժամանակ գտել է IX դարում ապրած Խորասանի էմիրներից մեկի անունը, որն այժմ հնարավորություն կունենաք համեմատելու շոտլանդացու անվան հետ: Տեսե՛ք, թե ով է ստանձնում «հաղթողի դափնին»: Եւ այսպես. Էլ-էմիր-Կութեյբաբին-աբի-Սալիհ-Մուսլիմ-բին-Ամրբին-էլ-Հոսեյն-բին-Ռաբիա-բին-Խալիգ-բին-Էսիդ-էլ-Խեյր-բին-Կուդայի-բին-Հիլալ-բին-Սալամաբին-Սաալաբա-բին-Վայիլ-բին-Կուդայի-բին-Հիլալ-բին-Սալամա-բին-Սաալաբա-բին-Վայիլ-բին-Մաան-բին-Մալաք-Աասար-բին-Սաադ-բին-Կայս-Այլան-բին-Մոդար-բին-Նիզարբին-Մուաղդ-բին-Ադնան-էլ-Բահիլի: