Այս հարցի պատասխանն իրականում չգիտի ոչ ոք և դեռևս խորհրդային տարիներին եղան պատերազմի մոդելավորողներ և արդյունքները սարսափելի էին. հնարավոր պատերազմը երկու գերտերությունների միջև կնշանակեր աշխարհի կործանում:
Այսօր պատերազմ կոչվածը մի փոքր այլ է, հիմնականում ընթանում է տեղեկատվական, տնտեսական, կլիմայական, սննդային և այլ բնույթի պատերազմներ ու հիմնական հրահրողն ու մինչև այս պահը միանշանակ առաջատարը պատերազմի այս տեսակներում դա Միացյալ Նահանգներն են: Տարօրինակ չհնչի, բայց այսօր ԱՄՆ ը կարող է ծնկի բերել աշխարհի երկրների մեծ մասին առանց մեկ կրակոց անգամ արձակելով, այդ երկրների ցանկում է նաև Ռուսաստանը: Այսօր մի փոքր խոսենք ԱՄՆ ի տիրապետած ամենահզոր զենքերից մեկի' կլիմայական զենքի մասին, ներկայացնելով նաև մի փոքր նախապատմություն.
Այնցայալ դարի 70 ական թթ ին ԱՄՆ ի կենտրոնական հետախուզության վարչությունը ստանձնեց հետաքրքիր մի պարտավորություն, այն է՝ ԱՄՆ ի նախագահի ամենօրյան եղանակի տեսության զեկույցի պատրաստումը ։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ կլիման և եղանակային փոփոխությունները այսօր դարձել են ամենախոշոր զենքերից մեկը գերտերությունների միջև ընթացող սպառազինության թաքնված մրցավազքում։ Ամերիկացինեն առաջինն էին, որ օգտագործեցին կլիմայի նկատմամբ արհեստական ներգործությունը ռազմական նպատակներով։ Վիետնամական պատերազմի ժամանակ ԱՄՆ ի օդուժը որոշակի բարձրությունից յոդացված արծաթ էր թափում համապատասխան տարածքի վրա ։ Յոդացված արծաթը առաջ էր բերում հորդառատ անձրևներ և խաթարում էր հողորդակցության ուղիները։ Այս գործողությունը կրում է «Շպինատ» ծածկանունը ։ Նման կերպ ամերիկացիներին հաջողվեց խաթարել «Հո Շի Մին» ի արահետի նորմալ կենսագործունեությունը, որն հանդիսանում էր Հր Վիետնամի պարտիզաններին զենքի և զինամթերքի մատակարարման միակ ուղին։ Այս օպերացիայի արդյունքում տեղումների քանակն ավելացել է ամենաքիչը 30 տոկոսով:
1990 ականների սկզբներին ԱՄՆ ում գործի դրվեց բարձր հաճախականություն արձակող կայանը' «Հաարտ» ը, որը գտնվում է ԱՄՆ ի Այլասկա նահանգում և բաղկացած է 300 հատ գերբարձր հաճախականության անտենաներից, որոնք, ըստ որոշ գիտնականների ի վիճակի են ազդել իոնային շերտի վրա։ Պաշտոնապես այս կայանը ԱՄՆ ի ՀՕՊ համակարգի մաս է կազմում։ Գիտնականների պնդմամբ՝ այս կայանի միջոցով հնարավոր է առաջ բերել մագնիսական դաշտի կտրուկ փոփոխությունը արդյունքում կառաջանան կլիմայական անոմալիաներ և ռադիոկապի խաթարում: Այժմ ամերիկացիները ներդնում են «Հաարտ» ի տիպի ևս երկու համակարգեր, որոնք ի վիճակի են հարուցել կլիմայական փոփոխություններ աշխարհի ցանկացած կետում։ 2001թ հունվարի 21 ին ԱՄՆ ի նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական Ռոբերտ Բելը հայտարարեց, որ Այլասկաում անցկացվել է իոնային փորձարկում՝ 200 կմ բարձրությունից արծակվել և ապա պայթեցվել է պլազմային գեներոտոր։ Ըստ Ռ. Բելի՝ այդ փորձարկման նպատակը ԱՄՆ ի ՀՕՊ համակարգերի կատարալաագործմանն ուղղաված աշխատանքներն են, իսկ եղանակային փոփոխությունների մասին պաշտոնյան ոչինչ չնշեց։ Այնինչ բազմաթիվ գիտնականների կարծիքով՝ նման փորձարկումը չէր կարող չառաջացնել եղանակային փոփոխություններ։ Ըստ ռուսական աղբյուրների՝ ԱՄՆ ի ԿՀՎ պալնների մեջ է մտնում մինչև 2025թ ը ստեղծել կլիմայի վրա ներազդելու այնպիսի համակարգ, որը թույլ կտա աշխարհի ցանկացած կետում առաջացնել կլիմայական անոմալիաներ, սա նշանակում է, որ ԱՄՆ ը ի վիճակի կլինի հաղթել ցանկացած պատերազմում առանց մեծ ճիգեր գործադրելու։
Թերևս սխալված չեմ լինի, եթե ենթադրեմ, որ օրինակ երեք տարի առաջ Ռուսաստանի տարածքում սկսված անոմալ շոգ եղանակը, որը չէր կանխատեսվել որ մի կայանի կողմից և մինչև այժմ էլ հարցեր է հարուցում, կարող էր և պատահական չլինել, իսկ հիմա, երբ ընթանում է Արևմուք-Ռուսաստան առճակատումը, ապա կարելի է սասել, որ ԱՄՆ ը կօգտագործի իր այս հզոր զենքը Ռուսատսնաում տնտեսական անկայություն և քաոս ստեծելու համար: Կկարողանա արդյոք Ռուսաստանը պաշտպանվել այս հարվածներից... դժվար թե, քանզի դեռևս սովետական գիտնականների նմանատիպ մշակումները չեն զարգացվել: Շարունակելի

 

Զոհրապ Եգանյան