ԲԱՑ ՆԱՄԱԿ
Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար պրն. Ահմեդ Դավութօղլուին
23 հոկտեմբերի, 2009թ.
Երբ 1927թ. հունվարի 18-ին ԱՄՆ Սենատը մերժեց 1923թ. օգոստոսի 6-ի թուրք-ամերիկյան պայմանագրին հավանություն տալը, դա արեց երեք պատճառով: Պատճառներից մեկն այն էր, որ Թուրքիան ձախողել է Վիլսոնի վճռի իրականացումը Հայաստանի հանդեպ (failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia): Այդ առիթով սենատոր Ուիլյամ Քինգը պաշտոնական հայտարարության մեջ շատ ավելի հստակ է արտահայտվել. Ակնհայտորեն Միացյալ Նահանգների կողմից ոչ ճիշտ և անհիմն կլիներ հավատ և հարգանք ընծայել Քեմալի պնդումներին ու հավաստիացումներին, քանի դեռ նա շարունակում է իր վերահսկողության ու ինքնիշխանության տակ պահել Վիլսոնյան Հայաստանը (Obviously it would be unfair and unreasonable for the United States to recognize and respect the claims and professions of Kemal so long as he persist in holding control and sovereignty over Wilson Armenia): 1927թ. Սենատի քվեարկությունը միանշանակորեն վկայում է, որ Վիլսոնի իրավարար վճիռը 1927թ.-ին վավերական և իրավական ուժ ունեցող վճիռ էր: Դրանից հետո իրավական տեսանկյունից ոչինչ չի փոխվել, հետևաբար, այն շարունակում է ուժի մեջ մնալ առ այսօր...
Արա Պապյան
«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար,
2000-2006թթ. Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
ՀԳ - նամակն ամբողջությամբ՝
http://www.wilsonforarmenia.org/index_files/Open%20Letter%20to%20Davutoglu%20from%20Papian%20arm.pdf