Մի անգամ, Մոսկվայում, շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը եկավ Անաստաս Միկոյանի մոտ և բողոքեց նրան, որ չնայած աշխարհի չեմպիոն է հանդիսանում, անընդհատ ռուսների կողմից բազմապիսի խոչընդոտների է հանդիպում, հաճախ շովինիստական վերաբերմունքի արժանանում: Միկոյանը նրան պատասխանեց շատ դիպուկ.
- Ինչի ես զարմանում, չէ որ սա Նրանց երկիրն է:
Սա բոլոր նրանց համար, ովքեր գաղթականի ցուպը ձեռքին գնում են ավելի լավ կյանք գտնելու համար: Մի մոռացեք, դա ձեր հայրենիքը չէ, դա Իրենց երկիրն է:

 

Լևոն Ստեփանյան