Ինձ թվում ա՝ պետք ա օրենք մշակվի, որ ոչ թե գործարարը, այլ ընդհանրապես հարուստ մարդը իրավունք չունի ոչ միայն լինել գործադիր, դատական և օրենսդիր իշխանության մեջ, զբաղեցնել պետական պաշտոններ, այլև ընդհանրապես զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Ու ոչ միայն պարզապես հարուստ մարդը, այլև էն մարդը, որ ունի հարուստ կին կամ ամուսին, հարուստ բարեկամներ ու ընկերներ, քավորներ ու սանիկներ և այլն։ Իհարկե, կարող է հարց առաջանալ՝ մարդը ի՞նչ մեղք ունի, որ իր էսինչ բարեկամը հարուստ ա, ինքը կարող ա նրա հետ սկի կապ չունի կամ թշնամական հարաբերություններ ունի, բայց երազում ա զբաղվել քաղաքականությամբ։ Եվ կամ մեկը, որի բարեկամը իշխանավոր է, ուրեմն ի՞նչ, պիտի չհարստանա՞։ Չէ՞ որ դա կսհամանափակի մարդկանց ինքնադրսևորման իրավունքը։ Մյուս կողմից՝ տեսեք, թե ինչքան մարդու ինքնադրսևորման հնաավորությունն է սահմանափակված, որովհետև նրանք չունեն բիզնեսմեն կամ իշխանավոր բարեկամ։ Քանի ոչ թե հարստությունը, այլ զբաղմունքը կամ հայերեն ասած՝ բիզնեսն ա քննարկվում, սրանք հա էլ իրենց բիզնեսները գրելու են իրենց բարեկամների վրա։ Ավելի լավ չի՞, թող ընտրեն՝ փող կամ իշխանություն։ մանան, որ երկուսն իրար հետ հնարավոր չի։ Թե չէ մի տեսակ անարդար վիճակ ա ստեղծվում. ստացվում ա համ փողն ա իրանցը, համ իշխանությունը, մեզ էլ մնում ա սպասել երկնային կյանքին ու արդար դատաստանին։)
Արփի Ոսկանյան