Իհարկե հասկանալի է առաջին պահի շոկը, սակայն եթե ավելի սթափ նայենք, որևէ արտառոց բան չկա, որ Գալուստ Սահակյանը դարձավ ԱԺ նախագահ' պետության երկրորդ դեմքը: Սա նույնքան նորմալ է, որքան այն, թե ով է երկրի ղեկավարը: Հասկանում եք, սա արդեն ոչ թե մարդու, համակարգի, բուրգի, կուզեք կլանի հարց է, այլ սերնդի, մտածողության: Իսկ ով պետք է լիներ, ըստ ձեզ: Բագրատյանին հաստատ չէին դարձնի. դե հասկանալի է ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ չի կարող լինել, իսկ Ռուբիկ Հակոբյանն էլ ուղղակի մի կես ժամով եղավ թեկնածու հետո ինքնաբացարկվեց, հասկանալով, թե անիմաստ է'" կույրերի երկրում լույսի գեղեցկությունից խոսելը": Քանի տարի է արդեն մենք ապրում ենք այս նույն մտածողության տրամաբանությամբ, որին երևի պատմությունը կտա' <<վերակենդանացած "բրեժնևյան զաստոյի" հայկական մոդել>>: Ես մեր երկրի նախագահից ավելին չէի էլ սպասի: Մարդը մտածում ու գործում է դեռ այն նույն կատեգորիաներով, որոնցով սկսել է իր աշխատանքային գործունեությունը տասնամյակներ առաջ' Ստեփանակերտում, բա հո չես կարող նրանից ավելին պահանջել: Մի հատ բավական է հիշել բրեժնևյան տարիները, կամ նայել փաստագրական կամ փաստագրականի վրա հիմնված գեղարվեստական ֆիլմեր ու ամեն բան կընկնի իր տեղը:

 

 

Հարություն Հարությունյան