Արարտը կարող է այս մրցաշրջանում Հայաստանի չեմպիոն դառնալ:Այո՛, երկար տարիներ Արարատը չի կարողանում լավ խաղ ցույց տալ, բայց Աբրահամ Խաշմանյանի թիմ գալով ամեն ինչ փոխվեց, թիմը հաղթանակներ էր տանում ու առաջ էր գնում:
Վերջերս Աբրահամ Խաշմանյանին հեռացրեցին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից, ես անձամբ այս մարզչի չեմ ճանաչում, բայց տարբեր աղբյուրներից հասկացա, որ իր գործի նվիրյալն է ու փորձում է ամեն ինչ լավ անել: Չեմ ուզում խորանալ, թե ինչո՞ւ են մարզչին հեռացրել, բայց Արարատի ֆուտբոլիստներին ուզում եմ խնդրել, որ հիշեն ԲԿՄԱ-ի և ԽՍՀՄ-ի Հոկեյի թիմերին ու նրա գլխավոր մարզիչ Տարասվոին: Կանադա ԽՍՀՄ խաղից առաջ Տարասովին Հեռացրեցին ԽՍՀՄ հոկեյի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, բայց թիմը ոչ թե թևաթափ եղավ, այլ ուղակի ավելի համախմբեց ու հաղթեց այդ չարաբաստիկ խաղը: Դե ինչ տղեք, համախմբվեք ու հաղթեք այդ վերջին 4 խաղերը, ապացուեք, որ դուք թիմ եք:

 

Էդգար Խաչատրյան