26 ապրիլի, 2014
Այսօր տեղի ունեցավ Գյումրու դենդրապարկի հիմնադրումը, տնկվեցին 25 տեսակի ծառ եւ թուփ (20-ը' Ստեփանավանից, 5-ը Գյումրուց). մոտ 150 ծառ, մոտ 40 թուփ:
Շնորհակալություն մտահղացողներին եւ ծառատունկի մասնակիցներին' Սեյրան Մարտիրոսյանին, Գեւորգ Պետրոսյանին, Վահան Թումասյանին' որդու հետ, Լեւոն Մարտիրոսյանին' որդու հետ, Արտաշես Բոյաջյանին, Արմեն Պետրոսյանին, Հայկ Բարսեղյանին եւ իր ընկերներին, Գյումրու մանկավարժական ինստիտուտի ուսանողներին եւ Ստեփանավանի դենդրապարկի տնօրինությանը' հատկապես Լեոնիդիչին:
Շնորհակալություն Գյումրու քաղաքապետարանին, վարպետ Արտոյին, Գյումրու տնկարանի ղեկավար Գագիկին եւ նրանց, ովքեր քաջալերեցին:
Սա դեռ սկիզբն է, ու դենդրապարկ ունենալը մի տարվա գործ չէ, տեղյակ ենք:
Զարգացումների մասին հաջորդիվ: Հիմա հարկավոր է ցանկապատել տարածքը, առայժմ' պահակ կա, ցուցանակներ սարքել եւ տեղադրել բույսերի մոտ, այնտեղ տանող ճանապարհը բարեկարգել, նոր բուսատեսակներ բերել, ջրման ինքնահոս համակարգ մտածել, հետո ծառուղիներ սարքել, նստարաններ ու աղբամաններ տեղադրել, հետո' դեկորատիրվ եւ գիշերային լուսավորության մասին մտածել:
Շնորհավոր !!!

Լևոն Բարսեղյան