Բայց էս Ուկրաինական թեմաների մեջ մի հետաքրքիր բան կա: Ուկրաինայում կա մի հատված, որը թքած ունի ամեն ինչի վրա, դա էն հատվածն է, որ ոչ տեղյակ էր Եվրամյադանից (Մասնակից էլի), ոչ տեղյակ է հիմիկվա իշխանություններից, ոչ էլ տեղյակ է նախորդ իշխանությունից: Ուկրաինայի մի մաս, ոնց որ Ուկրաինայի մեջ սավսեմ ուրուշ Ուկրաինա լինի: Հետևելով էս ամեն ինչի' նենց տպավորություն է, որ Ուկրաինան դա Կիևն է, Դոնեցկը, Այլասկեն ու Ղրիմը: Բա մնացածը՞՞՞ Էսքան ժամանակ չլսեցի, որ Ուկրաինայի որևէ գյուղացի որևէ բան ասի, կամ որևէ գյուղում իշխանափոխություն լինի, կամ էլ բացի կամ վերըթվարկված քաղաքներից այլ քաղաքում որևէ փոքր չինովնիկի հետ մի ինչ որ վատ բան անեն:
Ուկրաինան երկու մասին ա բաժանված' Էպիկենտրոն ու թքածունեցողակենտրոն:
Առաջին մասը արդեն հասկանալի է' ովքեր են, այ բայց երկրորդ մասը սավսեմ թքած ունեն, թե Պուտինը ինչ կասի, Օբաման ինչ կասի, վալոդը ինչ կասի, իրանց համար կարևորը ջուր լինի գյուղատնտեսություն անեն ու գործ լինի աշխատեն, կյանքներին վտանգ չսպառնա, այ թե Կիևում ով ում կուտի ինքը լռիվ թքած ունի:
Դա բնական է, քանի որ Ուկրաինայի դեպքերի հետ կապված որևէ հարց կամ խոսք չի վերաբերվում այլ քաղաքներին, բացի էպիկենտրոն քաղաքների:
Հ.Գ. Լավա Պուծինն էլ կա, թե չէ մենակ Կիևի մասին կխոսեին

 

 


Անկախ Հայաստան