Հնդկական հարսանիքները աչքի են ընկնում ավանդապաշտությամբ, և պետք է նկատել, որ դրանք հազարամյակների ընթացքում գրեթե չեն փոխվել: Հնդկական ամուսնությունները անվանում են «ամուսնություն նախնական համաձայնությամբ», որովհետև, եթե այլ երկրներում տղան կարող է տեսնել աղջկան և հավանել նրան, կամ հակառակը, իսկ Հնդկաստանում ամուսնությունը մեծապես կախված է միայն փեսացուի ծնողների որոշումից: Նրանք իրենց որդու համար համար հարսնացու են փնտրում, պայմանավորվում են աղջկա ծնողների հետ և վերջ: Իսկ աղջկան մնում է ենթարկվել ծնողների հրամանին: