Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակումը կարծես իրերի նոր հարաբերակցություն, ուժային նոր համամասնություն է ստեղծել երկրի ներքաղաքական կյանքում: Մոտ տասն օրվա ընփացքում վարչապետն անասելի եռանդով ձեռնամուխ է եղել իր ստացած <<ժառանգության>> խելքը գլուխը բերելուն: Արդեն իսկ առաջին գործնական քայլերը հուսադրող են ու խոստումնալից: Սակայն: Մի հարց կա, որ զուգահեռաբար անհասկանալի է թվում: Եթե նախագահի համար կար խնդիր որպես երկրի վարչապետ տեսնել մի մարդու, ով բոլորի կողմից ընդունված կլիներ, ով կկարողանար շտկել իրավիճակը, ու այդ ու այլ պատճառներով էլ նշանակեց Հովիկ Աբրահամյանին, ապա ինչու զուգահեռաբար Հովիկ Աբրահամյանի արածը մեղմ ասած <<ջուրն է լցնում>> իր կատարած քայլերով:
Ավելի պարզ ասեմ:
Նախարարական վերանշանակումների մասով նախագահը կարծես թե ուզում է հենց կսզբից կառավարության գլխին քար գցած լինի: Նախորդ կաբինետից ամենաքննադատված ու անտաղանդ նախարարները ի դեմս, Հասմիկ Պողոսյանի, Հրանուշ Հակոբյանի, Էդվարդ Նալբանդյանի և մյուսների, Արմեն Երիցյանն ու Սեյրան Օհանյանը չհաշված, հետ վերադարձան, ու սա դեռ քիչ էր' մի հատ ել Նարեկ Սարգսյանը, ով համարվում է գրեթե միակ մեղավորը Երևանի ճարտարապետական աղավաղման համար, ստանում է Քաղշիննախի պարտֆելը: Ուրիշ էլ ինչ վատություն կարող էր անել նախագահ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի կաբինետին: Այսինքն բոլոր նրանք, ովքեր սկանդալային թեժ տասնյակում են եղել, կրկին <<թամբին են>>:
Հիմա երկրորդ հարցը: Ինչու է նախագահն այսպես վարվում: Եթե իրեն պետք էր լավ կառավարություն, ինչու է նախկին կաբինետի <<չուլանում>> մնացած <<հնոտիներին>> բերում հետ:
Այն որ ՀՀԿ-ն չունի կադրային բազա, գոնե անիմաստ արտահայտություն է ու հատուկ արված ասենք Հասոյին ու Հրուշին անփոխարինելի դարձնելու համար:
Ուրեմն նախագահին պետք չէ լավ կառավարություն:
Կամ էլ պետք է, սակայն, Հովիկ Աբրահամյանից այնուամենայնիվ վախ ունի:Չէ որ Հովիկ Աբրահամյանը օֆշորի Տիկո չի, ինքնուրույն մարդ է կայացած, բովով անցած, ու այնքան էլ իր մարդը չի համարվում: Ու այս քայլերով ուզում է այնուամենայնիվ նոր կաբինետին հնի մնացուկներով հեղինակազրկած լինի:

 

 

Հարություն Հարությունյան