Եթե որևէ մեկին ուզում են շատ վիրավորած լինեն ասում են դու ում ես պետք որ: Իրոք, ոչ միկին պետք չեղող մարդը լավ բան չի:
Սրանից ավելի վատ է երբ մի ողջ երկիր ոչ մեկին պետք չի: Մի քիչ մտածեք: Փոքր երկիր որը ոչ մի լուրջ բնական ռեսուրսներ չունի, որի ժողովուրդը մասսայաբար հեռանում է երկրից և որը համարյա բոլոր հարևանների հետ ոխերիմ թշնամության մեջ է ու՞մ կարող է պետք լինել: Ո՞վ նման պրոբլեմատիկ երկրին բանի տեղ կգցի, առավել ևս հետը քաղցր ու անուշ բարեկամություն կանի:
Մեկի գիրկը նետվելուց առաջ մի քիչ հապաղեք նոր նետվեք: Մի վայրկյան մտածեք ում գիրկը պատրաստվում եք նետվել դուք նրան հաճելի կամ ցանկալի եք թե ոչ, հետո նոր գունդ ու կծիկ եղած թռեք գիրկը:

 

Համլետ Աբրահամյան