Հեղինակավոր Պուլիտցերյան մրցանակի արժանացած ֆոտոլրագրող Ռենե Բայերը ներկայացրել է չափազանց տպավորիչ մի ֆոտոշարք, որը բացահայտում է աշխարհի տարբեր անկյուններում տիրող ծայրահեղ աղքատության կեղեքիչ պատկերն ու մարդկանց, ովքեր կարողանում են ապրել օրական 1 դոլարով։

Բայերը նախագծի շրջանակներում այցելել է աշխարհի 4 մայրցամաքները, ինչից հետո նրա լուսանկարները տեղ են գտել Living on a Dollar a Day գրքում, որի հեղինակն է ամերիկացի պրոֆեսոր Թոմ Նազարիոն։

«Գրքի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել աղքատության խնդրի վրա, որպեսզի այն արմատախիլ անելու միջոցներ ձեռնարկվեն»,- ասել է լուսանկարչուհին։

Հետաքրքրական է, որ գրքի նախաբանը գրել է տիբեթցիների հոգևոր առաջնորդ Դալայ Լաման։

Poverty: 1.6 billion people on the planet are living in extreme poverty

 

Global: Byer traveled to four different continents to countries where people live in extreme poverty

 

Pulitzer: Byer won the Pulitzer Prize in 2007 for a series of photos showing a young boy's battle with cancer and his mother's anguish

 

Forgotten: Tom Nazario is a law professor at the University of San Francisco and founder of The Forgotten International

 

Call to action: Byer says the book should serve as a call to action for people to eradicate global poverty