Գերմանացի հռչակավոր փիլիսոփա Շոպենհաուերն ասել է, որ մարդկային հարաբերությունների և այս կամ այն վարքագծի դրսևորման հիմքում ընկած են 3 հիմնական զգացմունքներ, որոնք կարգավորում և կանոնակարգում են հանրային կյանքը: Դրանք են`ատելությունը, վախը և զայրույթը: Առաջինը մարդուն կարող էր դարձնել մարդասպան և հանցագործ, եթե չլիներ վախը օրենքի և պաըժի նկատմամբ, սակայն միայն վախը մարդուն կդարձնի շահագործման և հեգնանքի զոհ, եթե չլինի զայրույթը`որպես պահակ: Իմ կարծիքով մեր հասարակությունում այս համադրությունն ու զգացմունքների համամասնությունը խախտված է, քանի որ մեզ մոտ շատ կա ատելություն, վախ, բայց, չգիտես ինչու, առողջ զայրույթը խիստ պակասում է, որի պատճառով մենք բոլորս դարձել ենք շահագործման, կեղեքման, խաբեության ու նվաստացման զոհ: Մինչև երբ է այս ամենը շարունակվելու և որքան է ժամանակ կպահանջվի մեր հանրությանը հասկանալու համար, որ ամեն ինչ սահման և չափ ունի:

 

Լիլիթ Ասատրյան