Երբ 2011թ-ին արաբական երկրներում սկսեցին հուզումների և ապստամբությունների ալիքթ շատ երկրներում տապալվեցին իշխանությունները,որոնք տասնյակ տարիներով միահեծան ղեկավարում էին այդ երկրներում:Ոմանք փախան այլ երկրներ,ոմանք՝բանտարկվեցին:Սիրիայում ի սկզբանե դրված չէր Բաշար ալ Ասսադին սպանելու հարցը.կազմակերպիչներին պետք էր ուղակի մյուս երկրների պես փոխել Սիրիայի իշխող ուժին:Բայց,երբ տեսան կազմակերպիչները,որ Ասսադը անկոտրուն է նոր սկսեցին նրան ֆիզիկապես ոչնչացնելու փորձեր անել:Իսկ Քադդաֆիին հենց սկզբից էլ ուզում էին սպանել:ԻՆՉՈՒ?:Այս հարցը կարծես պրիմիտիվ է և բոլորս էլ գիտենք դրա պատասխանը:Շատերս կասենք Լիբիայի նավթի համար,մեկել,որ այս մարդը հակաարևմտյան հռետորաբանության տարածող էր:Բայց չգիտես ինչու մոռանում ենք վերջի տարիներին արևմտյան առաջնորդների ջերմ գրկխառնությունները և բիզնես համագործակցությունը Քադդաֆիի հետ:Այս կոնտեքստում կարծես տարօրինակ է նրան սպանելու արևմուտքի մոլուցքը,չէ որ արդեն Քադդաֆին ինտեգրվել էր ժամանակակից համաշխարհային հանրությանը:Պատասխանը հետևյալն է.Քադդաֆին նախաձեռնել էր արևմտյան ֆինանսական համակարգի փլուզում,առանց գնդակի արևմուտքին հաղթելու նախագիծ ուներ:Շատերս ենք լսել,որ ԱՄՆ-ն առանց համապատասխան ոսկու պահուստային ֆոնդ ունենալու տպում է դոլլար և աշխարհին վարկ տալով իրեն է ենթարկում:Քադդաֆին առաջարկում էր աշխարհին անցնել իրական դրամական միավորի՝ոսկե դինարի կիրառմանը:Այսինքն ԱՄՆ և եվրոպա մի տպեք թղթի վրա փող,այլ՝ոսկի ունեք ոսկեդրամներով աշխատեք:Նա ուզում էր ստիպել արրևմուտքին անցնել իրական դրամական միավորի,իսկ ճանապարհը հետևյալն էր.ուզում էր սկսել Աֆրիկայից և արաբական աշխարհից,այնտեղ պետք է անցնեին ոսկե դինարի,իսկ փորձի հաջողման դեպքում շատ այլ երկրներ ցանկանում էին միանալ այս նախագծին և ազատվել եվրոդոլլարյան կախվածությունից:Միգուցե սա նաև արևելքի հզորներին հարվածեր,որովհետև չգիտենք արդյոք միայն ԱՄՆ է դրամ տպում առանց ոսկու պաշարների:Մի խոսքով պատկերացրեք,որ Աֆրիկան և նավթով հարուստ արաբական երկրները հրաժարվել են դոլլարից և եվրոից:Արևմուտքը կկանգներ մի ճգնաժամի առաջ,որից դժվար կարողանար դուրս գալ և անկասկած նաև կկործանվեր:Արդեն պարզ է դառնում թե ինչու Քադդաֆիին պետք էր ուղակի սպանել:Նաև հիշենք,որ Լիբիայում նրա օրոք չկար կախվածություն Համաշխարհային Բանկից,իսկ Բենգազիում ապստամբների քաղաքը վերցնելուց հետո առաջինը բացվեց ոչ թե ԱՄՆ դեսպանատուն այլ՝ Համաշխարհային Բանկի մասնաճյուղ:Կարծում եմ նաև Քադդաֆիի այս նախաձեռնությունից կարող էին տուժել նաև Ռուսաստանը ու Չինաստանը,գուցե նաև սրա պատճառով վետոյով չպաշտպանեցին Քադդաֆիին ՄԱԿ ում:

 

Տիգրան Մկրտչյան