Հայաստանը վխտում է աղանդավորներով:Մի քանի օր շարունակ աղանդավորական մի շարք կազմակերպություններում նախաձեռնվել է ստորագրահավաք ըննդեմ Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի: Հայաստանում գործող աղանդավորական կազմակերպություններին հատկապես զայրացրել է պատգամավորի ԵԽԽՎ ելույթը, որում նա մասնավորապես ասել է.”Քանի ընտանիք պիտի կործանվեր, քանի անչափահաս պիտի կործանվեր, որպեսզի մեր Վեհաժողովը վերջապես անդրադառնար աղանդներին և նրանց կործանարար հետևանքներին: Ստորագրահավաքը միտված է պայքարելու աղանդավորների իրավունքների համար, ստորագրահավաքի կազմակերպիչները մեղադրում են Զոհրաբյանին իրենց հավատը և իրավունքները ոտնահարելու մեջ: Պահանջում են պատգամավորի հրաժարականը և պնդում , որ կգնան մինչև վերջ:Հետաքրքիր է, թե ըստ աղանդավորների ո՞րն է ուղին զարգացման: Բազում աղանդնե՞րը, որ մարդկանց մեջ մոլորություն են սերմանում, մարդի՞կ, որ բավականին երիտասարդ տարիքի, տարբեր կրոնական գրքույկներ վերցրած, փողոցում կանգնեցնում են անցորդներին ու փորձում համոզելով համալրել իրենց շարքերը, կամ բավակնին համառներն էլ կան, որ այցելում են բնակարաններն ու անգամ տանտիրոջ ոչ այդքան հյուրընկալ վերաբերմունքից էլ վատ չեն զգում, որ հեռանան:
Միգուցե փորձեք արդարացնել աղանդավորներին՝ ասելով, որ նրանք քարոզում են հավիտենական կյանք ևայլն, և այլն, որ մեր բարօրության, մեր լավի համար են ասում, կներեք, բայց չեմ ընդունում, որովհետև այն դարում չենք ապրում, որ մարդիկ դիմացինի լավը ցանկանալու համար ոտնատակ տան սեփական ինքնասիրությունը, անունը, շատ հաճախ՝ նաև շրջապատի ջերմ վերաբերմունքն ու հարգանքը: Իսկ ու համար է գաղտնիք, որ բազում մեր ազգակիցներ, ընդկրվելով այս աղանդավորականների խմբերում, ավելի հեշտությամբ են կարողանում մեկնել Եվրոպա, կամ ասենք, անդամակցելով՝ ստանում են բարձր նպաստներ, կամ էլ՝ որոշ երիտասարդներ, ինչպես արդեն վերևում նշվեց, խուսափում են բանակում ծառայելուց:
Նաև այս նույն աղանդների արդյունքում էր, որ մի ժամանակ այս անմիտ գաղափարներից ոգևորված, մի քանի խեղճ անչափահասներ ինքնասպան են եղել՝ դրախտ գնալու գաղափարներով տարված:
Արդյո՞ք աղանդավորնենրն իրենք հարգում են այլոց ընտրության ազատությունը.վերը թված փաստարկներից ելնելով, այդքան էլ չէ


Ազգային արժեքների պահպանման ճակատ