Ցավով տեղեկացա Դամասկոսի «Փարոս» հայկական դպրոցի հրթիռակոծման մասին, որի հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ, նրանցից 6-ի վիճակը ծանր է։
Աններելի է կատարվածը: Կրթօջախներն ու երեխաները պետք է չդառնան հակամարտող կողմերի թիրախ, և պատարազմի պատճառով որևէ երեխա չպետք է զրկվի կյանքից:
Ցավակցում եմ զոհված երեխայի հարազատներին, վիրավորներին ցանկանում եմ արագ ապաքինում, իսկ Սիրիայի ժողովրդին' խաղաղություն:
Արմեն Աշոտյան