Լուրեր են տարածվել, որ ռուսական զորքերը մտել են Լուգանսկ, դա մի բանի մասին է վկայում, որ ռուսները ցանկանում են Մայիսի 9-ի «պառադը» անցկացնեն Կիևում: Չեմ կարող ասել, թե Կիևի պարիսպների մոտ հայկական , որ ջոկատը քոչարի կբռնի, բայց որ Ուկրաինայի ազատագրական պայքարի պատտճառով Ուկրաինան կապիտուլցաման եզրին է դա ակնառու է:
Հետաքրքիր է այն ուժերը որոնք իրենց անվանում էին Եվրոմայդանի ակտիվիստներ, իսկ Յանուկովիչին համարում էին մարդասպան, հիմա Յանուկովիչի քայլերն են կրկնում: Երբ Յանուկովիչն էր այժմյան Կիևի իշխանությանը անվանում սեպարատիստ, դա եվրոպան շատ բուռն էր ընդունում ու ընդդիմանում էր դրան, բայց որ Տուրչինովը հիմա մարդկանց անվանում է սեպարատիստ ու զենք կիրառելու հրաման է արձակում Օբաման ու Եվրոպան կարծես այդ ամենը չեն նկատում: Լուկաշենկոն ժամանակին «Վաշինգտոն փոստին» տրված հարցազրույցում ասաց լրագրողուհուն, «ԱՄՆ-ի դեմոկրատիան(ժողովրդավարությունը), բոլորի համար տարբեր է», ամեն տեղ նա մի դեմոկրատիա է քարոզում, երբեմն այդ դեմոկրատիան սովորական մսաղացից չի տարբերվում:
Այժմ մենք ականատես ենք լինում Կիևյնա անտեսանելի պատին, բայց եթե այսպես շարունակվի Կիևի մեջտեղով հաստատ պատ կանցնի, ու քանի քանի Գարբարչովներ պետք կգան, որ այդ պատը 21 րդ դարում քանդվի:
Էդգար Խաչատրյան