Ժամանակին ասել եմ, որ այն օրը, երբ Սերժը Տիգրանին ստիպված լինի պաշտոնանկ անել, այդ օրվանից կմիանա նաև իր իշխանազրկման հետհաշվարկի ժամացույցը: Այն ժամանակ ես չէի կարող պատկերացնել, թե հատկապես ինչպիսի ժգնաժամի արդյունքում դա տեղի կունենա, չէի կարող պատկերացնել, օրինակ, որ Սերժը կտրուկ շրջադարձ կկատարի Եվրոպայից Ռուսաստան, կամ էլ, որ ԼՏՊ-ն կսատարի Քոչարյանի ռևանշիստական նախագծին: Միայն ընդհանուր առմամբ ենթադրում էի, որ Տիգրանի հավակնոտ նախաձեռնությունները ավելի մեծ ժողովրդական դիմադրության պիտի հանդիպեին: Իմ համոզմունքը հիմնված էր մեկ առանցքային հանգամանքի վրա` Տիգրան Սարգսյանը չափից ավելի մեծ ազդեցություն ուներ Սերժ Սարգսյանի վրա: Նրանք այնքան էին նույնացել, որ Տիգրանի ուղղությամբ արձակված փամփուշտը անխուսափելիորեն իրեն` Սերժին էլ պիտի դիպչեր: Իր վարչապետի հեռացումը Սերժ Սարգսյանի քաղաքական ինքնասպանությունն էր:

 

Արմեն Աղայան