Մարդը պետք է հասկանա, որ բնությունն իր ողջ ճոխությամբ նաև իր ներսում է'երկինք, գետին, հող ու ջուր; Մարդը պետք է հասկանա, որ եթե նա անտեղի ծառ է կտրում, ապա կտրում է իր ներսի ծառը, եթե լոր ու կաքավ է սպանում, հոշոտում եղջերու ու կետ, ապա հոշոտում է իր ներսի կենդանական աշխարհը; Եթե փչացնում է անտառներն ու դաշտերը, ծառերն ու թփերը, ապա ոչնչացնում է իր ներսի բուսաշխարհը; Մարդը պետք է հասկանա, որ եթե ավերում է ընդերքը, երկիրը դարձնում պոչամբարներով լի մի թունավոր աշխարհ, ապա աճում է իր պոչը' վայրենու իր պոչը, ապա ավերվում է իր ներսի ընդերքը: Եթե ապականում է բնության չորս տարրերը' օդը, հողը, ջուրը, կրակը, ապա իր ներսի բոլոր տարրերն է ապականում, ապա իր ներսն է դառնում ամուլ անապատ;
Մի կոտրիր ծառի ճյուղը, քո ներսում է այն, քո ճյուղն է այն, մի կոտրիր թռչունի թևը' քո թևն է այն, մի ոչնչացրու ինքդ քեզ' քո երեխաների աշխարհն ես դու:
Վաչագան Սարգսյան