Կանադացի լուսանկարիչ Շոն վան Դելը նախագիծ է սկսել՝ the Drawing Hope անվամբ: Նա վերցնում է երեխաների նկարները, ովքեր երազում են առողջանալ, որոնցից ստեղծում է հեքիաթային լուսանկարներ, որտեղ երեխաները գլխավոր հերոսների դերում են: Շոնը գտնում է, որ դա որոշ չափով ուժ է տալիս հիվանդ երեխային և նրա ծնողներին պայքարել հիվանդության դեմ:
Լուսանկարները նա վաճառում է, իսկ գումարը տալիս՝ երեխաներին: Լուսանկարիչը կոչ է անում նրանց երբեք չկորցնել հույսը: Չէ՞ որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է: Մենք համամիտ ենք նրա այս համոզման հետ: